Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeՔաղաքականությունՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը՝ ուղիղ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը՝ ուղիղ

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

«Իշխանությունները խոսում են 40 ք/մ տարածքի մասին, որը թշնամու վերահսկողության տակ է, բայց իրականում մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ»,- նշեց Քոչարյանը:

«GPS-ով սահմանագծումը բերեց նրան, որ ադրբեջանական զորքերը դիրքավորվել են ենթադրյալ իրենց սահմանի բերանով։ Մենք ստիպված ենք եղել առնվազն հետ քաշվել 500 մետրից մինչև 1-1․5 կմ, որոշ տեղերում մի քիչ ավելի շատ։ Նույնը կատարվել է Վարդենիսի հատվածում, նաև Նախիջևանի հատվածում։ Ամբողջ այդ տարածքը՝ իրենց դիրքերից մինչև մեր դիրքեր, մեր կողմից չեն վերահսկվում։ Ստացվում է՝ մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ միայն այդ 40ք/մ տարածքի նկատմամբ, այլ տասնապատիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ»,-ասաց երկրորդ նախագահը։

«Այս տարի կորցրել ենք կարևորագույն ճանապարհների օգտագործման հնարավորությունը։ Տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար»,- հավելեց Քոչարյանը:

Երկրորդ նախագահը ընդգծեց նաև, որ 2-3 դիրքի համար մարտական գործողությունների ժամանակ 30-ից ավելի գերի ունենալը խոսում է բանակում լրջագույն խնդիրների մասին։

«Այդպես չի լինում: Մինչ այսօր չի հրապարակվել զոհվածների ամբողջական թիվը, սա ուղղակի խայտառակություն է։ Մենք պետք է ունենայինք հուշամատյան՝ բոլորի անուն ազգանուններով, կարճ կենսագրականներով։ Սա վերաբերմունք կլիներ նրանց ու նրանց ընտանիքների նկատմամբ»,- ասաց նախագահը:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009