Կիրակի, 27 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինՀյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան- Քաջարանի նախագիծը մի քանի 100 մլն դոլար է. Փաշինյան

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան- Քաջարանի նախագիծը մի քանի 100 մլն դոլար է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ փետրվարի 17-ին հայտարարվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան- Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս նախագիծը մեծ ռազմավարական նշանակություն ունի: Մրցույթի իմաստն այն է, որ առաջին փուլին հրավիրվում են բոլոր այն կազմակերպությունները, որոնք կարող են ու հայտ են ցանկանում ճանապարհի այդ շինարարությունն իրականացնելու համար: Նախագծի արժեքը մի քանի 100 մլն դոլար է

«Այս մասշտաբի ներդրումային ծրագիր, ըստ էության, Հայաստանի անկախության պատմության մեջ չի իրականացվել: Ուզում եմ ասել, որ վերջին քննարկումների արդյունքում «Հյուսիս հարավ» նախագիծը մենք վերաձևակերպել ու դարձրել ենք «Հյուսիս-արավ, արևելք-արևմուտք» նախագիծ: Մենք հույս ունենք, որ մեծ տեմպերով այս նախագիծը կիրականացնենք: Սա նշանակում է, որ այդ ճանապարհի ճյուղերից մեկը կկապի Հայաստանը Իրանի հետ, մյուս ճյուղը Հայաստանը Ադրբեջանին, հետագայում դեպի Նախիջևան, Թուրքիա: Այս նախագիծը տեղավորում ենք այդ ընդհանուր համատեքստում: Հույս ունենք, որ մինչև տարվա վերջ կունենանք շինարարական ընկերություն, որը կիրականացնի աշխատանքը: Իհարկե, ճանապարհային նախագծի արևելք-արևմուտք հատվածն արված չէ, սակայն հընթացս համաձայնությունների ձեռքբերման համատեքստում կիրականացնենք դա»,— ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նախաորակավորման փուլը տևելու է 70 օր: Վարչապետը հույս հայտնեց, որ ընկերություններն ակտիվորեն հայտ կներկայացնեն ու արդեն որակավորվածները հնարավորություն կունենան մասնակցել շինարարության համար նախատեսված մրցույթին:

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ հիմա կոնկրետ աշխատանքներ են իրականացվում Երասխ- Ջուլֆա- Օրդուբադ –Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման համար: Նա հույս հայտնեց, որ ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, և արդեն դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի:
RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009