-5.9 C
Yerevan
Շաբաթ, 4 Դեկտեմբերի, 2021

Հույս ունեմ՝ ավտոճանապարհների եւ երկաթուղու բացման հարցում Ադրբեջանի հետ կհասնենք առաջընթացի. Նիկոլ Փաշինյան

- Advertisement -

Տրամաբանական է այն, որ ավտոճանապարհները եւ երկաթուղին, որոնք գոյություն ունեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, պետք է բացվեին կամ բացման փուլում լինեին։ Ես հույս ունեմ, որ այս հարցում մեզ կհաջողվի առաջընթաց գրանցել։ Այս մասին հոկտեմբերի 4-ի ճեպազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս համատեքստում ես ցանկանում են ընդգծել հումանիտար հարցը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ գերիները, պատանդները եւ այլ պահվող անձինք մինչ այս պահը պետք է վերադարձված լինեին, բայց, ցավոք, առայժմ վերադարձված չեն։

Ես կարծում եմ, որ նրանց վերադարձը կապահովի որոշակի դրական ֆոն, որի ֆոնին հնարավոր կլինի ստեղծել ավելի արդյունավետ հնարավորություններ բանակցությունների համար ե՛ւ սահմանագծման ու սահմանազատման շուրջ, ե՛ւ տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ, ե՛ւ ղարաբաղյան հակամարտության քաղաքական ու համապարփակ կարգավորման շուրջ։

Մենք համագործակցում ենք նաեւ (նկատի ունի ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից բացի` խմբ.) Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը ձեւավորվել է հունվարի 11-ի հայտարարության հիման վրա: Այն վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտի եւ կապի ապաշրջափակմանը: Վերջինս իր հերթին բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետից, որի առանցքն այն է, որ բացվում են բոլոր տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունները:
Ցավոք, մինչ այժմ հաղորդակցությունները չեն բացվել, քանի որ կա խնդիր. երբեմն մեկնաբանություններ են արվում, որոնք դուրս են հայտարարության այս տրամաբանությունից»,- ասաց նա:

Վերջին նորություններ

«Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԺ ղեկավարի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը՝ նշելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ...
- Advertisement -

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ․ վիճարկում է դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի բարձրացումը

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի...

Արցախի բնակիչը մոլորվելով հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ: Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային...

Պատմության թանգարանի տնօրենը պատասխանում է Վիկտոր Մնացականյանին․ «Երբ թաղապետ էր կարող էր դրանով ավելի լավ զբաղվել»

Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երկու տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետական ու...

Կապակցված նորություններ