Ուրբաթ, 25 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձային«Հունվարի 22-ից ընդունված սահմանափակումը սահուն կերպով ընթանում է. խոչընդոտներ չկան». Ավանեսյան

«Հունվարի 22-ից ընդունված սահմանափակումը սահուն կերպով ընթանում է. խոչընդոտներ չկան». Ավանեսյան

«2556 նոր դեպք ունենք, ուրախալի լուր է, որ հիվանդացածների միայն 5%-ը հոսպիտալիզացման կարիք ունի». Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ունենք մահճակալների ծավալման պլանը, այս պահին դեռ այն ամբողջովին չենք գործարկել, ներկայում 6 բժշկական կենտրոն է ընդգրկված կորոնավիրուսի բուժման մեջ»,–նշեց Ավանեսյանը։

Անահիտ Ավանեսյանը ասաց նաև, որ պատվաստումները ևս ակտիվ շարունակվում են.

«Մեր քաղաքացիների 45,3 տոկոսը ստացել է առաջին դեղաչափը, երկրորդ դեղաչափը 37 տոկոսն  է ստացել, և նկատվում է պատվաստումների թվի աճ: Պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում ասիմպտոմ կամ սիմպտոմները թեթև են ու հարբուխի նշաններ են: Հայաստանն ապահովված է պատվաստանյութերի բավարար պաշարով. կան բոլոր տեսակի պատվաստանյութերը, իսկ «Pfizer»-ն առաջիկայում կլինի Հայաստանում: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվում են հիմնականում 35-ից 60 տարեկանները, 65+ քաղաքացիների պատվաստումներն 18-19 տոկոս է, ինչը մտահոգիչ է, քանի որ նրանք են գտնվում ռիսկի խմբում»,- ընդգծեց Ավանեսյանը:

Անահիտ Ավանեսյանը հայտնեց նաև, որ պատվաստումներ թվի աճ է նկատվում նաև մինչև 18 տարեկանների շրջանում.

«12-ից 17 տարեկանների շրջանում արդեն պատվաստվել է 1675 հոգի, որոնք ստացել են առաջին դեղաչափը, իսկ 2-րդ դեղաչափը ստացել է 1000 հոգի: Պատվաստումներ ակտիվ իրականացվում են Վայոց ձորի, Արարատի մարզում. ակտիվ է նաև Երևանում»,— եզրափակեց ԱՆ նախարարը:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009