Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինՃանապարհի մերկասառույցը Արարատի մարզում դարձել է ողբերգական ավտովթարի պատճառ

Ճանապարհի մերկասառույցը Արարատի մարզում դարձել է ողբերգական ավտովթարի պատճառ

Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Վեդի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Նարեկ Գ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով տեղացած առատ ձյան ու ճանապարհի մերկասառույցի պատճառով Վեդի-Լանջառ հատվածում՝ Լանջառ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Նարեկ Գ-ն, ուղևոր՝ Վեդի քաղաքի բնակիչ, 33-ամյա Հայկ Խ-ն տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ՝ Վեդի քաղաքի բնակիչներ, 35-ամյա Ռոման Գ-ն ու 31-ամյա Ծերուն Ա-ն տարբեր աստիճանի մարմնական վնսասվածքներով տեղափոխվել են «Արարատ» ԲԿ։

Մահացածների մարմինները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի պատճառներից մեկը տեղացած առատ ձյունն ու մերկասառույցն են, քանի որ ճանապարհը սպասարկող ընկերության ներկայացուցիչները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ճանապարհը ձյունից ու մերկասառույցից մաքրելու ուղղությամբ։
RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009