Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի, 2022
Home Իրադարձային Մայիսի 28-ին և նախկինում տեղի ունեցած սադրանքները հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի...

Մայիսի 28-ին և նախկինում տեղի ունեցած սադրանքները հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարաշել  մայիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ։

Խստորեն դատապարտում ենք մայիսի 28-ին ՀՀ սահմանագոտու հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Հատկանշական է, որ այս սադրանքին նախորդել էին Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 27-ի ապակառուցողական, ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարությունները, որոնք ներառում էին նաև նկրտումներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Այս առումով ցանկանում ենք հիշեցնել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները 2021թ. մայիսից Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք:

Մայիսի 28-ին և նախկինում տեղի ունեցած նմանօրինակ սադրանքներն ու միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հերթական անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է:

Հաշվի առնելով նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները, այս միջադեպը պետք է համապատասխան հետաքննության ու գնահատականի արժանանա հանձնաժողովի կողմից։

Միաժամանակ, հիշեցնում ենք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի նախորդ կոպիտ խախտման հետևանքները, որի արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ ներխուժել էին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ, մինչ այժմ վերացված չեն։

Կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ՀԱՊԿ-ն, Եվրոպական միությունը և ողջ միջազգային հանրությունը պատշաճ ու հասցեական գնահատական տան Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին, ագրեսիվ հռետորաբանությանը, որոնք Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը խաթարելու նպատակ ունեն։

Ադրբեջանի ղեկավարությանը կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից, կատարել եռակողմ հայտարարություններով և բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման հանձնառությունները։

RELATED ARTICLES

Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին

Ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի...

Ես մեկնում եմ Պրահա, որտեղ հանդիպում եմ ունենալու Թուրքիայի նախագահի հետ, ինչպես նաև Ալիևի, Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահի․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ՝ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ես մեկնում...

Մեծ քանակությամբ ապօրինի զենք է ներկրվել Իրան․ ի՞նչ սպասել Թեհրանի և Բաքվի համատեղ զորավարժանքից

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին օրերս հայտարարեց, թե չի կասկածում, որ Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Նա...

Most Popular

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ.Վալոդյա Գրիգորյան

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ։ Դուք ձեր անմնացորդ նվիրվածությամբ կատարում եք շատ դժվարին, բայց շատ պատվաբեր առաքելություն` կրթել...

Recent Comments