10.1 C
Yerevan
Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2022

Մասիսի քաղաքապետարանի շենք մուտք գործած քաղաքացին ինքնասպան է եղել

- Advertisement -

Մասիսի համայնքապետարան մուտք գործած քաղաքացին ինքնասպան է եղել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Ոստիկանության լրատվության աշխատակից Նարեկ Սարգսյանը։

Նա նշեց, որ շենք մտած քաղաքացուն ոստիկանները հայտնաբերել են՝ գլխի շրջանում վնասվածքով։ Դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել նաեւ Ոստիկանությունը։ Ըստ հաղորդագրության՝ Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս եւ հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել: Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:

Հիշեցնենք, որ մի քանի ժամից ավելի էր՝ մի տղամարդ զինված պայթուցիկով մտել էր Մասիսի քաղաքապետարան եւ սպառնում էր այն պայթեցնել։ Ականատեսները լսել էին, որ տղամարդը համայնքապետարանի շենքում անկանոն կրակոցներ էր արձակել։ Ներխուժման պահին շենքում են եղել համայնքապետարանի մաքրուհին եւ պահակը։ Նրա պահանջների մասին առայժմ որեւէ տեղեկություն հայտնի չէ։

Վերջին նորություններ

Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Փաշինյան

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը և...
- Advertisement -

Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու․ Լևոն Տեր–Պետրոսյան

Հանրային հեռուսատընկերությունը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ Պետրոս Ղազարյանի հարցազրույցի անոնսը, որտեղ Հանրապետության առաջին նախագահը խոսում է Արցախի ու Հայաստանի նախկին...

Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր և պետք է հետ քաշի իր զինված ուժերը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի: «Բանակցությունները պետք է շարունակվեն»,-ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, այս մասին...

Չգիտեմ՝ որդիս զոհվել է, թե գերի է, Վերին Շորժայի ձորակում ունենք վիրավորներ, կան դիակներ, բայց ՊՆ–ն ոչինչ չի ձեռնարկում․ զինվորի հայր

13 օր է ոչ մի լուր չունեմ իմ երեխայից, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում մեր երեխաներին գտնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ-ի...

Կապակցված նորություններ