Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հերոս Արարատ Մակարյանի նվիրված միջոցառմանը
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մասնակցել է Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցում տեղի ունեցող հիշատակի և ոգեկոչման միջոցառմանը, որը մեկնարկել է դպրոցի բակում տեղադրված զոհված հերոսների խաչքարի պուրակից։
Արարատ Մակարյանի ծննդյան 20-ամյակին նվիրված միջոցառումը շարունակվել է դպրոցի միջոցառումների դահլիճում։ Իսկ օրվա ավարտին Արարատ Մակարյանի ընտանիքի անդամների հետ այցելել ենք նրա շիրիմին, ծաղիկներ խոնարհել և խնկարկել:
Փա՛ռք Արարատ Մակարյանին և հանուն հայրենիքի զոհված մեր բոլոր քաջորդիներին։