Չորեքշաբթի, 1 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինՄարդ ով երբեք չի կորցրել մարդկային դիմագիծը.Ալբերտ Երիցյան

Մարդ ով երբեք չի կորցրել մարդկային դիմագիծը.Ալբերտ Երիցյան

Տարիներ առաջ Ալբերտ Երիցյանը նպատակ էր դրել ստեղծել նոր աշխատատեղեր, բարեկարգել շրջակա միջավայրը` նպաստելու երկրի զարգացմանը։ Այսօր մեր հանրապետության և նրա սահմաններից դուրս շատերիս է հայտնի Երիցյան և որդիներ ընկերության աշխատակազմն ու գործունեության ոլորտները` հացաբուլկեղենի, խմորեղենի և կիսապատրաստիների արտադրության, Նեսթլե մանկական կերերի միակ պաշտոնական ներմուծողը Հայաստանում, Աթենք մսամթերքի գործարանը և այլն։ Հայր և որդի Երիցյաններ խորագիրը լոկ հիմնարկի անվանում չէ։ Այն ավանդապահ հայորդիների փոխադարձ սիրո և հարգանքի խորհրդանիշ է։ Այն լավ օրինակ հանդիսացավ հետագայում ստեղծված Հայր և որդիներ անուններ կրող հիմնարկների համար։ Ներկայումս Հայր և որդի Երիցյաններ ընկերությունն ընդգրկում է մի շարք կառույցներ, որոնցից կարևորագույնն է 1996 թ.-ին հիմնադրված Հայր և որդի Երիցյաններ սուպերմարկետը` իր տեսակի մեջ առաջինը Երևանում։ Սուպերմարկետի բիզնեսում Երիցյանների համար սկզբունքային են միջազգային չափանիշների ապահովումը, բարձրակարգ սպասարկումը, նորագույն սարքավորումները և պահպանման բաժինները։ Հայր և որդի Երիցյաններ ընկերության բազմաոլորտ գործունեության մյուս կարևոր ճյուղերից է Աթենք մսամթերքի գործարանը։ Նոր բաղադրատոմսերի ու տեխնոլոգիաների կիրառմամբ պատրաստված բարձրորակ մսամթերքն արդեն հասցրել է արժանանալ սպառողի համակրանքին։ Ընկերության զարգացման երաշխիքն է ներմուծության սովորույթը` նոր բաղադրատոմսերի մշակումը և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը։ Աթենք-ի արտադրանքի անփոփոխ բարձր որակն արդեն բազմիցս փաստել են միջազգային հեղինակավոր շատ կազմակերպություններ։ Աթենք-ի արտադրանքի նկատմամբ սպառողի վստահությունը ձևավորվել է տարիների ընթացքում պահպանված բարձր որակի շնորհիվ։ 1996 թ.-ից Հայր և որդի Երիցյաններ ՍՊԸ-ն հանդիսանում է շվեյցարական Նեսթլե ընկերության մանկական սննդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Նեսթլե ընկերության ապրանքատեսակները վաճառվում են ինչպես Հայր և որդի Երիցյաններ սուպերմարկետում, այնպես էլ այլ սուպերմարկետներում, մթերային խանութներում և դեղատներում։ Հայր և որդի Երիցյաններ ՍՊԸ-ի բոլոր ձեռնարկումների հիմքում ընկած է բարեկեցությունն ու տնտեսական զարգացումը։ Ընկերությունը բացի իր գործունեությունը ընդլայնելուց և նոր աշխատատեղեր ստեղծելուց, հնարավորինս օգնում է սոցիալապես անապահով խավերին` հաշմանդամների, զոհված և վիրավոր ազատամարտիկների, մանկապարտեզներին և մանկատներին, մշակույթի և սպորտի գործիչներին և կրթական օջախներին։ Հայր և որդի Երիցյաններ ընկերության հաջողությունը պայմանավորված է Երիցյանների աշխատասիրությամբ և հետևողականությամբ։ Արդեն մի քանի տարի է, ինչ ընկերության գործունեությամբ զբաղվում է Արտակ Երիցյանը։ Աշխատանքային ընկերներն Արտակ Երիցյանին համարում են այն անհատներից, ով երբևէ չի կորցրել մարդկային դիմագիծը։

http://www.df.am/news/964/ericyanner_11.html

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009