ԱՀ Մարտունու շրջանում իրականացվում են շրջանի ազատ բնակֆոնդի 255 բնակելի տների վերանորոգման աշխատանքներ։ Դրանք կտրամադրվեն տեղահանված ընտանիքներին։
«Արցախպրես»-ը տեղեկանում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։
Աղբյուրի հաղորդմամբ` 31 բնակելի տներում աշխատանքներն արդեն ավարտվել են, 3-ում ընթացքի մեջ են։ Նախատեսվում է բարեկարգել ևս 85 տուն, իսկ 136-ը ենթակա է ուսումնասիրության։