Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի, 2022
Home Միջազգային Մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի  նախարարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ըստ նիստի օրակարգի՝ ՀԱՊԿ արտգործնախարարներն ի թիվս այլ հարցերի, քննարկելու են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին: ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը կորոնավիրուսի համավարակից հետո առաջին անգամ է անցնում ոչ առցանց ձևաչափով:Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակելու միջազգային իրադրության ու դրա զարգացման հեռանկարների, կառույցի անդամ պետությունների անվտանգությանը դրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ:

Բացի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակից, ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաև պաղեստինա-իսրայելական ճգնաժամը, Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանային վերջին լարվածությունը:

RELATED ARTICLES

ԱՄՆ-ն ամրագրում է Վիլսոնի արբիտրաժը եւ սկսում 44-օրյա պատերազմի հետաքննությունը

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծում է, որ Հայաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ փոփոխություններ են եղել։ Որպես օրինակ՝ նա նշում է ԱՄՆ...

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը

Դեկտեմբերի 8-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի...

Մեքսիկայում ուխտավորներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով 21 մարդ է մահացել

Մեխիկո նահանգում ուրբաթ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորվածներից երկուսը մահացել են հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի հեռուսատաալիքին: Ավտովթարի հետևանքով մահացածների ընդհանուր...

Most Popular

Այսօր Ժնևում նախատեսված է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Այսօր Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ «Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին, հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Ուստի անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն...

ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական հակամարտության տարածք

Շաբաթ օրը Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն (ԵԱՀԿ ղեկավար) հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Քեթրին Կոլոնայի հետ։ «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Լեհաստանի...

Էրդողանը հայտարարել է, որ Պրահայում, հնարավոր է, հանդիպի Փաշինյանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի սկզբին Պրահայում նախատեսվող հանդիպումը «հնարավոր է»։ Այդ մասին նա հայտարարել...

ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական հակամարտության տարածք

ԵԱՀԿ դիտարկում է հայ-ադրբեջանական հակամարտության շրջան  առաքելությունը ուղարկելու հնարավորությունը, այդ մասին ասվում է Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է ria.ru-ն: «Շաբաթ օրը Լեհաստանի արտաքին գործերի նախարար...

Recent Comments