10.1 C
Yerevan
Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2022

Մենք ակտիվորեն կնպաստենք Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը․

- Advertisement -

Մոսկվան ակտիվորեն կնպաստի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ կապված իրադրության առնչությամբ Մոսկվայի դիրքորոշումն արտացոլված է ԱԳՆ հայտարարության մեջ։ Մենք կողմերին կոչ ենք արել ապահովել ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումը»,- նշել է նա։

Զախարովայի խոսքով՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ակտիվ գործողություններ են ձեռնարկում իրավիճակը լիցքաթափելու համար, իսկ խաղաղապահները խստորեն գործում են երեք երկրների ղեկավարների վերոնշյալ հայտարարության դրույթների համաձայն։
«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջոցով մենք մշտական կապի մեջ ենք Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հետ, և տեղում օպերատիվ իրավիճակի մասին տեղեկատվությունն ամեն օր հրապարակվում է ՌԴ ՊՆ տեղեկագրերում։

Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար՝ հիմնվելով երեք երկրների ղեկավարների առկա պայմանավորվածությունների վրա, այդ թվում՝ սահմանազատման և սահմանագծման,տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ։ Մենք ակտիվորեն կնպաստենք Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- նշել է նա։

Վերջին նորություններ

Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Փաշինյան

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը և...
- Advertisement -

Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու․ Լևոն Տեր–Պետրոսյան

Հանրային հեռուսատընկերությունը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ Պետրոս Ղազարյանի հարցազրույցի անոնսը, որտեղ Հանրապետության առաջին նախագահը խոսում է Արցախի ու Հայաստանի նախկին...

Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր և պետք է հետ քաշի իր զինված ուժերը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի: «Բանակցությունները պետք է շարունակվեն»,-ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, այս մասին...

Չգիտեմ՝ որդիս զոհվել է, թե գերի է, Վերին Շորժայի ձորակում ունենք վիրավորներ, կան դիակներ, բայց ՊՆ–ն ոչինչ չի ձեռնարկում․ զինվորի հայր

13 օր է ոչ մի լուր չունեմ իմ երեխայից, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում մեր երեխաներին գտնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ-ի...

Կապակցված նորություններ