Մենք բոլորս բլոկադայի մեջ ենք, դա 100 տոկոսանոց չի, ունենք կյանքի ճանապարհներ, որ մեզ թույլ են տալիս մի թեթև դեղ բերել, մի թեթև ուտելիք բերել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Այդ հնարավորությունները, որ ստեղծված են, շատ նուրբ և զգույշ պետք է աշխատենք: Անընդունելի է այդ հնարավորությունները օգտագործել քո շահի համար:
Մեզ մոտ իրավիճակը շատ լուրջ է: Վաղը շատ հայտարարություններ, աշխատանքային որոշումներ են լինելու Կառավարության նիստին»,- ասել է պետնախարարը: