21.1 C
Yerevan
Ուրբաթ, 30 Հուլիսի, 2021

Մենք կորցրինք ամենահարմար պահը հարցի լուծմանը․ Լևոն Տեր-Պետրոսյան

- Advertisement -

Մեր մտավորականությունը 90-ականներից մինչև հիմա իր հռետորաբանությամբ չտարբերվեց ֆիդայիններից, մեր ակադեմիկոսները չտարբերվեցին իրենց մտածելակերպով, ասենք՝ Սեֆիլյանից։ Այս մասին Առաջին ալիքով Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Որպեսզի հայրենասեր երևան, իրենք էին գլխավորում ճամբարը։ Մեր ակադեմիայի պատմության ինստիտուտը երեք սերունդ է դաստիարակել հայդատականության, ոչմիթիզականության հիման վրա։ Պատմության դասագրքեր են փոխվել»,- ասաց նա՝ նշելով, որ մեր պարտության մեջ որքան մեղավոր են իշխանությունը, քաղաքական ուժերը, նույնքան մեղավոր է նաև մեր մտավորականությունը։

Պատասխանելով Պետրոս Ղազարյանի դիտարկմանը և անդրադառնալով արդեն Արցախյան հիմնախնդրի լուծմանը, թե եթե իրատեսության դաշտ ենք վերադառնում, ապա իր պատկերացմամբ, մենք չունենք դաշնակից հայանպաստ լուծում ունենալու հարցում, Առաջին նախագահը նշեց, որ ինքն աբսուրդ է համարում այն, որ կարող ես ինչ-որ մեծ հաջողություններ ունենալ, մեծ տարածքներ ունենալ և դա կարողանալ հավերժ պահել։

«Մենք հասկանում էինք, որ դա պահել հնարավոր չէ։ Մենք տեսնում էինք, որ ուժերի հարաբերակցությունն ինչպես է փոխվում։ Մենք գիտեինք մեր և Ադրբեջանի ռեսուրսները, և տեսանք կամաց-կամաց Ադրբեջանն ինչպես համբերատար 30 տարի պատրաստվեց և իր հարցերը լուծեց։ Դա չհասկացան մերոնք՝ ո՛չ քաղաքական ուժերը, ո՛չ մտավորականությունը, ո՛չ սփյուռքը։

Մենք կորցրինք ամենահարմար պահը հարցի լուծման։ Դա 1994 թվականն էր։ Այդ ժամանակ Ադրբեջանն այնքան խեղճ էր, պատրաստ էր ընդունելու լուծումը։ Կարգավիճակի հարց չէր լուծվում։ ԼՂԻՄ-ի սահմանները և Լաչինի շրջանը պահպանվում էին, խաղաղապահ ուժեր էին տեղադրվում և կարող էր այդ վիճակը երկար շարունակվել։ Դա մեզ տալիս էր հնարավորություն և՛ Ղարաբաղը դարձնելու ուժեղ պետություն, և՛ Հայաստանը դարձնելու ուժեղ պետություն, և՛ արդեն հավասարը հավասարի հետ քննարկելու այս հարցեր»,- ասաց նա։

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ ժամանակին մենք ունեինք փոխզիջման տարբերակ՝ Արցախի կարգավիճակի համար, հիմա ոչինչ չունենք։ «Հիմա ոչինչ չունենք, որի պատճառով Ադրբեջանը համաձայնի ինչ-որ մի ստատուս քվոյի ապահովմանը։ Մենք զիջելու հնարավորությունը կորցրինք։ Ո՞վ է ասել, որ Ղարաբաղը տալու ենք Ադրբեջանին։ Այսպիսի բան չկա։ Մենք խոսել ենք փոխզիջման մասին։ Այսօր լրիվ այլ սիտուացիա կլիներ։ Այսօր Ղարաբաղը կարող էր դառնալ ՄԱԿ-ի մակարդակում քննարկվելիք հարց»,- ասաց նա՝ նշելով, որ հիմա Ղարաբաղի հարցում Հայաստանը ոչ մի վճռական ձայն չունի։

Վերջին նորություններ

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Գեղարքունիքի և Երասխի ուղղություններով

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ...
- Advertisement -

Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, աշխատակիցները տարհանվել են

Գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքում, քանի որ սահմանն անցնում է հանքի հենց...

Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակովի հիշատակին նվիրված ակցիային: 25 հուլիսի, 2021, 17:02 Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը Ռուս...

Ստեփանակերտում կայացել է նահատակված հերոսների հիշատակին նվիրված հուշ-երեկո կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ

Նախօրեին «Վալլեքս Գարդեն» համալիրում համանուն ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել համերգ, որը նվիրված էր արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: 25 հուլիսի, 2021, 14:24 Ստեփանակերտում կայացել...

Կապակցված նորություններ