Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի, 2022
Home Իրադարձային Մենք պետություն կդառնանք միայն այն ժամանակ, երբ մտավորականի ձայնն ու խոսքը լսելի...

Մենք պետություն կդառնանք միայն այն ժամանակ, երբ մտավորականի ձայնն ու խոսքը լսելի կլինեն պետության կողմից․ Աբգար Ափինյան

Այս մասին ասաց «Հայ մտավորականների խորհրդի» նախագահ Աբգար Ափինյանը։

Հայոց պատմությունը լի է դիպվածներով, երբ հայ ժողովրդի օրհասական պահերին Մտավորականության Ձայնը հնչել է իբրև մարտակոչ, պատգամ, ուղերձ․ հասարակական ու քաղաքական այս ահռելի հարահոսում որտե՞ղ է մտավորականությունը, ոչ թե սոսկ անհատ Մտավորականը։ 

Աբ․Ափինյան — Մեր մտավորականությունը հարազատ ժողովրդի հետ է` Հայաստանում, Արցախում, Սփյուռքում: Ժողովրդի ցավը, մտահոգությունը, հույսն ու հավատը  հայ մտավորականի սրտի և հոգու մեջ փնտրեք` և այդ ժամանակ կգտնենք նաև շատ հարցերի պատասխաններ: Ցավոք, մինչ հիմա չգիտենք` ում մտավորական համարենք: Մտավորական է նա, ով իր ժողովրդի կողքին է նախ և առաջ գործով` թե չէ խոսել ամեն մարդ էլ կարող է: Երբ Արցախի համար ծանր այս օրերին` դեռ հուլիսի սկզբին,  «Հայրենիքի ձայն» թերթի գլխավոր խմբագիր, երիտասարդ բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը, Կանադայում մեր ներկայացուցիչ Վահէ Թղլեանը կազմակերպեցին այցելություն Աղավնո, Բերձոր և Ստեփանակերտ, երբ երիտասարդ մշակութային գործիչ Սարգիս Հայենցը կապ հաստատեց Հայ-ռուսական կազակական միավորման հետ` գործելու համար հանուն Արցախի, ես կրկին անգամ համոզվեցի, որ գործն է մտավորականի կոչումը: 

Մենք նպատակ էինք դրել ամեն գնով պաշտպանել Բերձորն ու Աղավնոն: Ցավոք, այդ ոգևորիչ այցելությունից շատ չանցած նշված բնակավայրեր մտավ ԱՀ կառավարության անդամը…  պահանջելով, որ հայկական գյուղերի բնակիչները լքեն իրենց տները: Մենք պետություն կդառնանք միայն այն ժամանակ, երբ մտավորականի ձայնն ու խոսքը լսելի կլինեն կառավարության և քաղաքական-կուսակցական  գործիչների կողմից:

2․ Հայաստանն ու Արցախը մեր արժանապատվության վերջին տարածքներն են․ նրանց փրկության համար ի՞նչ ենք անում համահավաք իմաստով և ի՞նչ չենք անում։

Աբ․Ափինյան — Մենք այսօր բոլոր հնարավորություններն ունենք Հայաստանը հզորացնելու` մեր բանակը, մեր մշակույթը, մեր տնտեսությունը: Դադարեցնել պարգևավճարները` Բանակը զինել է պետք: Սակայն ամենուր գործի գլուխ են կանգնել միջակությունները, անկարող մարդիկ: Նրանք կարող են միայն փչացնել ու կործանել, միակ «գործը», որ կարող անել` հող հանձնելն է` ինչն էլ անում են: Մեր քաղաքական դեմքերին ես ասում եմ` մի խոսեք, գործ արեք երկրի համար: Ժողովրդին էլ խորհուրդ եմ տալիս` մի լսեք խոսողներին. զավզակությունը մեր տունը քանդում է: Լրագրողներն էլ պետք է դադարեցնեն բայղուշությունը, այս սոսկալի մեդիատեռորը` ուղղված մեր ժողովրդի դեմ: Փաստ է, որ Հայաստանում ոչ մի քայլ չարվեց Բերձորն ու Աղավնոն փրկելու համար: 

Թեպետ հարգանքով եմ վերաբերվում մեր քաղաքական կուսակցություններին, բայց նրանք պետք է միավորվեն, գործեն միասին, ոչ թե անջատ-անջատ: Միշտ հիշեք` մենք բարեկամներ ունեք ողջ աշխարհում, բայց նրանց հետ պետք է աշխատել, նրանց պետք է Հայաստան հրավիրել: Օգոստոսի 29-ին մեր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը նշանավոր մտավորականների էր հրավիրել մեր երկիր` անհրաժեշտ է ամրապնդել հայ-ռուսական խաթարված հարաբերությունները: Պետք է սերտացնել նաև հայ-ֆրանսիական, հայ-ամերիկան հարաբերությունները: Իսկ դրա համար, նորից կրկնեմ, մենք պիտի մեր թևերը քշտենք ու եռանդուն աշխատել սովորենք:

RELATED ARTICLES

Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին

Ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի...

Ես մեկնում եմ Պրահա, որտեղ հանդիպում եմ ունենալու Թուրքիայի նախագահի հետ, ինչպես նաև Ալիևի, Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահի․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ՝ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ես մեկնում...

Մեծ քանակությամբ ապօրինի զենք է ներկրվել Իրան․ ի՞նչ սպասել Թեհրանի և Բաքվի համատեղ զորավարժանքից

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին օրերս հայտարարեց, թե չի կասկածում, որ Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Նա...

Most Popular

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ.Վալոդյա Գրիգորյան

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ։ Դուք ձեր անմնացորդ նվիրվածությամբ կատարում եք շատ դժվարին, բայց շատ պատվաբեր առաքելություն` կրթել...

Recent Comments