Ուրբաթ, 25 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինՄենք պետք է համախմբվենք, կողմնորոշվենք, հասկանանք՝ ով է հող տվել, ով չի...

Մենք պետք է համախմբվենք, կողմնորոշվենք, հասկանանք՝ ով է հող տվել, ով չի տվել. Սասուն Միքայելյան

Մի ժամանակ էլ ոչ բոլորն էին պատկերացնում, որ այդքան տարածքներն ազատագրելն իրատեսական էր, ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է, դա գալիս է մեր երկրի, մեր ժողովրդի կազմակերպվածությունից, մեր բանակի հզորացումից: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ խոսելով Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին:

«Ամեն ինչից անկախ՝ մենք այսօր պետք է մեր բանակին թիկունք լինենք, որ բանակը վերականգնվի, գա մարտական դիրքերի, իսկ մնացած հարցերը հետագայի խնդիր են, որը երբեք ոչ մեկին պիտի չհուսահատի, որ Շուշին չենք ազատագրել: Այս պատերազմը մի քիչ ուրիշ բնույթի էր, հստակ դիրքորոշում պետք է տան մեր իրավապահ մարմինները, որ կարողանանք հասկանալ՝ ինչ է կատարվել, լուսաբանեն, որպեսզի ժողովուրդն իմանա, թե ինչ է կատարվել: Ես չեմ ուզում հիմա դրանց մեջ մտնել, ոչ էլ կարող եմ պատասխան տալ»,-ասաց Միքայելյանը:

Ընդդիմադիր ուժերի այն մեղադրանքներին, թե այս իշխանությունն է հողերը տվել, թրքասեր է և նման այլ որակումներին ԵԿՄ նախագահն արձագանքեց՝ չի ուզում այսօր քաղաքականության մեջ մտել: «Չեմ ուզում այս խաղերի մեջ մտնել, չեմ էլ պատասխանի այդ հարցին, բայց թռուցիկ կերպով կասեմ, որ բնական է, իրավիճակ է ստեղծվել, որ նման բաներ պետք է ասեն: Մեր դժբախտությունը հենց դրա մեջ է, որ մենք պետք է համախմբվենք, կողմնորոշվենք, հասկանանք՝ ով է հող տվել, ով չի տվել: Չի կարելի, ազգը բաժանվել է տարբեր մասերի, կեսը կեսին դավաճան ասում, որոշ մարդիկ էլ ասում են՝ բոլորը փախան, գիտեք, ես ամեն ինչ տեսել եմ այնտեղ, բայց իրավունք չունեմ խոսելու, որովհետև քննություն է գնում, ու ես ինձ իրավունք չեմ վերապահում հայտարարություններ անել, քանի ամեն ինչ չի պարզվել, արդարությունը միշտ պիտի հաղթի»:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009