29.1 C
Yerevan
Շաբաթ, 28 Մայիսի, 2022

Մերժում 47 օր անց. զոհված անձանց և անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվությունը պետական գաղտնիք է

- Advertisement -

Հայաստանի պաշտպանության նախարարության համար պետական գաղտնիք է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված, հուղարկավորված անձանց, վերջիններիս ազգային պատկանելիության, զոհվածների՝ զինծառայող, պահեստազորային, կամավոր լինելու, ինչպես նաև անհետ կորած անձանց վերաբերյալ թվային տեղեկությունները, գրում է Hetq.am-ը:

ՊՆ-ից 47 օր է պահանջվել, որպեսզի մերժի տրամադրել վերը նշված տեղեկությունները՝ պատճառաբանելով, թե այն պարունակում է պետական գաղտնիք, ինչպես նաև պաշտպանվում է Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով, իսկ պահանջվող տեղեկատվությունը գաղտնագրված է դեռևս 2015թ. պաշտպանության նախարարի հրամանով:
ՊՆ-ից հարցումը ստանալուց հետո տեղեկացրել են, որ «հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»: Մինչ պատասխան ուղարկելը, նախարարության աշխատակիցը զանգահարել է լրագրողին և հարցման վերաբերյալ մի քանի ճշգրտող հարց տվել՝ խոստանալով 1-2 օրվա ընթացքում տրամադրել տեղեկատվությունը: Հարցումը ստանալուց 47 օր անց (էլեկտրոնային հասցեին պատասխանն ուղարկվել է 24.07.2021թ.) նախարարությունից պատասխանել են, թե տեղեկատվության պահանջը մերժվում է:

Վերջին նորություններ

Այսօր առավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել են Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան. Փոստանջյան

Այսօր առավոտյան, ժամը 06:30-ին թվով տասը տղամարդը, որոնցից հինգը ոստիկանանի համազգեստով,  ներխուժել են պաշտպանյալիս` Պավել Մանուկյանի տուն և արևանգելով նրան տարել են անհայտ ուղղությամբ:...
- Advertisement -

ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցում քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը և Կիևին ռազմական օգնությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,...

Արցախի նախագահն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը: Նախագահ Հարությունյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած...

Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը սահմանազատման հետ կապ չունի. Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջիկա հանդիպման մասին

Հայաստանի և Ադրբեջանի ազգային հանձնաժողովների՝ սահմանազատման և անվտանգության հարցով առաջին նիստը, որը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անցել է կառուցողական։ Այս մասին...

Կապակցված նորություններ