10.1 C
Yerevan
Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2022

«Մեր օրակարգ» արտահայտությունն այնպես են օգտագործում, ասես իրենց «պատրոն դաշով», «թուր-թվանքով» գալու են». Հ. Աղազարյան

- Advertisement -

Ազգային ժողովի խորհրդի հուլիսի 22-ին նախատեսված նիստը  այդպես էլ չկայացավ քվորում չլինելու պատճառով: Այնինչ իշխանական պատգամավորները, մեծ ոգևորությամբ էին խոսում այդ գործընթացի մասին՝ նշելով, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից  զրկելու հարցը օրենքի  պահանջ է: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչու քվորում չապահովվեց անգամ երկու ժամ ընդմիջումից հետո. ի՞նչն էր պատճառը:Զրուցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:

«Չեմ կարող հստակ ասել, թե ինչ պատճառով այդպես եղավ, գուցե խորհրդի որոշ անդամների համար դա կեցվածք էր, որ չկայանա նիստը, այդ հարցը չմտնի շրջանառության մեջ. չէ՞ որ պատգամավորը քաղաքական գործիչ է և իր մասնակցել-չմասնակցելն այս կամ այն հարցի քննարկմանը նաև կեցվածք է: Ուրեմն՝ նրանք չեն գտնում, որ այդ հարցը պետք է ունենա այն շարունակությունը, ինչը օրենքով նախատեսվածէ»,-մեր հարցին ի պաատասխան ասաց Հ. Աղազարյանը:

Ըստ նրա՝  որոշ պատգամավորներ պետք է զրկվեին մանդատներից, որովհետև ընդդիմությունը իշխանության կարևոր մաս է: Հետո շարունակեց մի քիչ սարկազմով.

«Նրանք իշխանության շատ կարևոր մաս են կազմում  և նրանց բացակայությունը  խորհրդարանի նիստերին իրապես ազդում է խորհրդարանի կողմից ընդունված օրենքների և որոշումների որակի վրա: Գուցե հաջորդները գան և փոխեն իրենց տակտիկան. շաբաթական մեկ անգամ  հանրահավաք անեն, տեսնեն իրենց բարձրացրած հարցն ինչ արձագանք է ստանում ժողովրդի մոտ, հանրահավաքները ակտիվացնեն, փոխեն իշխանությունը և փրկեն հայրենիքը:  Բայց նաև  չմոռանան, որ դա կարող է տևել 1 կամ 1,5 տարի,  գան, մասնակցեն ԱԺ նիստերին և թույլ չտան, որ Հովիկ Աղազարյանն օգտվի իրենց բացակայությունից ու հապշտապ անորակ օրենքներ ընդունի»: 

Ընդդիմությունը պնդում է, որ իրենք խորհրդարան են գալու իրենց օրակարգով, այն է՝ հեռացնել ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանին իր պաշտոնից:

««Մեր օրակարգ» արտահայտությունն այնպես  են օգտագործում, ասես իրենց «պատրոն  դաշով», «թուր-թվանքով» գալու են…թող գան, ո՞վ է բան ասել: Թող գան, հարցեր բարձրացնեն:  Բայց Նիկոլ Փաշինյանին նրանք երբեք չեն կարող  զրկել պաշտոնից այդ ճանապարհով: Նիկոլ Փաշինյանին պաշտոնից կարող է զրկել միայն նրա հենարան հանդիսացող քաղաքական թիմը, որն այսօր միահամուռ կերպով կագնած է վարչապետի կողքին»,-ասաց Աղազարյանը:

Վերջին նորություններ

Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Փաշինյան

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը և...
- Advertisement -

Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու․ Լևոն Տեր–Պետրոսյան

Հանրային հեռուսատընկերությունը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ Պետրոս Ղազարյանի հարցազրույցի անոնսը, որտեղ Հանրապետության առաջին նախագահը խոսում է Արցախի ու Հայաստանի նախկին...

Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր և պետք է հետ քաշի իր զինված ուժերը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի: «Բանակցությունները պետք է շարունակվեն»,-ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, այս մասին...

Չգիտեմ՝ որդիս զոհվել է, թե գերի է, Վերին Շորժայի ձորակում ունենք վիրավորներ, կան դիակներ, բայց ՊՆ–ն ոչինչ չի ձեռնարկում․ զինվորի հայր

13 օր է ոչ մի լուր չունեմ իմ երեխայից, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում մեր երեխաներին գտնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ-ի...

Կապակցված նորություններ