10.1 C
Yerevan
Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2022

Միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի դատավոր Ռուբեն Մխիթարյանը պատասխանատվություն կրի իր կայացրած ապօրինի դատական ակտի համար․ Արմեն Չարչյանի պաշտպան

- Advertisement -

Արմեն Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվեց այն պատճառաբանությամբ, որ մեղադրող դատախազը չէր ներկայացել դատական նիստին, դատարանը դա անհարգելի չհամարեց, որովհետև սխալմունք էր տեղի ունեցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հարցին` հաշվի առնելով, որ Արմեն Չարչյանի կալանքը անհամատեղելի է առողջության հետ, ինչ աշխատանքներ են տարվում որոշում կայացնողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, Ալեքսանյանը նշեց.

«Աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ, դեռևս 2021-ի օգոստոսի 23-24-ից, երբ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը Չարչյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ, դատական նիստի ժամանակ մենք ասում էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանը, ի թիվս այլ պատճառների, չի կարող բեկանել այդ որոշումը և կալանավորել Արմեն Չարչյանին։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանը չընդունեց մեր փաստարկները, համարեց դրանք անհիմն, սակայն մեր փաստարկները ցույց տվեցին, որ մենք ճիշտ էինք, իրենք` սխալ»։

Էրիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ բժշկական փորձաքննությունը ևս փաստել է, որ Չարչյանի կալանքը անհամատեղելի է առողջության հետ։ «Մյուս դատական նիստի ժամանակ դա հրապարակվելու է։ Ինչ վերաբերում է պատասխանատվության ենթարկելուն, կոնկրետ Ռուբեն Մխիթարյանի մասով միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի նա պատասխանատվություն կրի իր կայացրած դատական ապօրինի ակտի համար։ Փաստացի իր կայացրած դատական ակտի համաձայն Արմեն Չարչյանը մոտ հինգ ամիս ապօրինի գտնվել է կալանքի տակ»,- ասաց Ալեքսանյանը։

Վերջին նորություններ

Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Փաշինյան

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը և...
- Advertisement -

Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու․ Լևոն Տեր–Պետրոսյան

Հանրային հեռուսատընկերությունը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ Պետրոս Ղազարյանի հարցազրույցի անոնսը, որտեղ Հանրապետության առաջին նախագահը խոսում է Արցախի ու Հայաստանի նախկին...

Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր և պետք է հետ քաշի իր զինված ուժերը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի: «Բանակցությունները պետք է շարունակվեն»,-ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, այս մասին...

Չգիտեմ՝ որդիս զոհվել է, թե գերի է, Վերին Շորժայի ձորակում ունենք վիրավորներ, կան դիակներ, բայց ՊՆ–ն ոչինչ չի ձեռնարկում․ զինվորի հայր

13 օր է ոչ մի լուր չունեմ իմ երեխայից, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում մեր երեխաներին գտնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ-ի...

Կապակցված նորություններ