Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինՄոսկվան մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ

Մոսկվան մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է տրանսպորտային կապերի վերականգնում ամենամոտ ապագայում։«Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, որը պայմանավորված է հանքավայրերի շահագործման հարցերի շուրջ կողմերի տարաձայնություններով», — հայտարարել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ չհստակեցնելով, թե ում նկատի ունի «կողմեր» ասելով։Նրա խոսքով՝ իրավիճակի թուլացման համար Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և խաղաղապահ զորակազմը այս օրերին ակտիվ աշխատանքներ են տանում, և Մոսկվան ակնկալում է «տրանսպորտային կապի լիարժեք վերականգնում ամենամոտ ժամանակներս»։Մարիա Զախարովան հատուկ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելիս կողմերը համապատասխան պարտավորություն են ստանձնել, որոնց պետք է անշեղորեն հետևեն»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը՝ անթույլատրելի համարելով քաղաքացիական բնակչության համար խնդիրներ ստեղծելը:ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև անթույլատրելի և անարդյունավետ է որակել ռուս խաղաղապահների հասցեին մեղադրանքները՝ առանց հստակեցնելու, թե որ կողմից են դրանք հնչում, և շեշտել է՝ «որտեղից էլ որ դրանք հնչեն»։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009