Մոսկվան չի դադարեցնի պատերազմը, Եվրամիությունը նոր պատժամիջոց կսահմանի Ռուսաստանի համար։
Այս մասին հայտնում է BFM TV–ն` հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրին։
«ԵՄ երկրները պատրաստվում են նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել որոնց մասին կհայտարարվի առաջիկա ժամերին»,–այս մասին հայտնել է Ելիսեյան պալատի աղբյուրը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցներից հետո,
Նրա խոսքով՝ «Մոսկվան չցուցաբերեց պատերազմը դադարեցնելու ցանկություն․«Առաջիկա ժամերին մենք նոր պատժամիջոցներ կձեռնարկենք»։
Հիշեցնենք, որ ՌԴ, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներ՝ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը այսօր հեռախոսազրույցում քննարկել էին Ուկրաինայի վերաբերյալ ռուսական պահանջների իրականացման համար մշակվող համաձայնագրերի հետ կապված հարցեր։