-6.9 C
Yerevan
Հինգշաբթի, 20 Հունվարի, 2022

Մտերմիկ և անկեղծ զրույց էր. Ալեն Սիմոնյանը կասկածել էր, որ իրեն նկարում են

- Advertisement -
Այսօր համացանցում տեսանյութ տարածվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա խոսում է գերիների մասին: Այնուհետև ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը պնդեց, որ տեսանյութը մոնտաժված է:

Lratvutyun.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, մեկնաբանելով տեսանյութը, նշեց, որ այն գաղտնի նկարահանվել է Փարիզի Սենատում պաշտոնական հանդիպման ժամանակ։ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այնտեղ մասնակցում էր Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման մեկ տարուն նվիրված միջոցառմանը, որին հաջորդել էր պաշտոնական ընդունելությունը։ Սենատի և Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան կողմից հրավիրվածների թվում կային նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառման երկրորդ հատվածում, Ալեն Սիմոնյանին են մոտեցել մի խումբ երիտասարդներ և խնդրել մեկնաբանություններ տալ որոշ հարցերի շուրջ։ Ավելի քան մտերմիկ ու անկեղծ զրույց էր տեղի ունեցել վերջիններիս ու ԱԺ նախագահի միջև, քանի որ նրանք առաջին հայացքից Հայաստանի ճակատագրով մտահոգ մարդիկ էին երևում։ Ես այնտեղ ներկա եմ եղել, եթե հարկ լիներ հարց ու պատասխանը մենք ինքներս կձայնգարեինք և հրապարակային կներկայացնեինք, այսինքն դա եղել է ոչ արձանագրային զրույց։ Այդ ընթացքում նույնիսկ Ալեն Սիմոնյանի մոտ կասկած էր հարուցել ներկա աղջիկներից մեկի հեռախոսը և նա հետաքրքրվել էր՝ արդյոք ձայնագրո՞ւմ են, սակայն հերքող պատասխան էր ստացել։ Նա մի քանի անգամ ընդգծեց, որ դա ընդամենը զրույց է երկու հայի միջև և հարկավոր չէ ձայնագրել, քանի որ որպես պաշտոնյա խոսելու պարագայում հնարավոր է, որ այդպես անկեղծ զրույց չստացվեր։ Այն եղել է սփյուռքահայի և Հայաստանում ապրող հայի զրույց, որը նաև իշխանության ներկայացուցիչ է և որից անկեղծ պատասխան են սպասում իրենց իսկ հանգստության համար»,- նշեց նա։

ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը տեսանյութը հանդիպումից հետո մոնտաժված տարբերակով հրապարակելն անբարոյականություն որակեց։

Վերջին նորություններ

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն.Զախարովան

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի...
- Advertisement -

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն  կադրային փոփոխություններ: Կհրավիրվեն մասնագետներ,  ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն  ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել:ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի,...

Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց

Փարաքար համայնքի բնակիչների 60 տոկոսը միացել է արտահերթ ընտրություններ անցակացնելու պահանջով ստորգրահավաքին։ Այս մասին կառավարության դիմաց բողոքի ակցիաի ժամանակ տեղեկացրին համայնքի բնակիչները։ Նրանք պահանջում...

«Օմիկրոն» շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, մենք պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեմ պայքարը շարունակում են մնալ պատվաստումները, այս շտամը բավական վարակելիությամբ է աչքի ընկնում է և շատ երկրներում այն կտրուկ աճ է...

Կապակցված նորություններ