Ուրբաթ, 25 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի և ԱՀ-ի միջև խաղաղության պայմանագրի, արցախահայության իրավունքների և...

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի և ԱՀ-ի միջև խաղաղության պայմանագրի, արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ․ մանրամասներ Միրզոյան-Բայրամով հանդիպումից

Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։
Դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009