-5.9 C
Yerevan
Շաբաթ, 4 Դեկտեմբերի, 2021

ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն չեն հավատում Էրդողանին․ ինչու՞ է Թուրքիային պետք Ռուսաստանը ՆԱՏՕ-ում

- Advertisement -

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել տասը դեսպաններին անցանկալի անձ հայտարարելու Էրդողանի հանձնարարությունը, սակայն այդ երկրները դեռ պաշտոնական ծանուցումներ չեն ստացել, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Պիտեր Ստանոն։ Էրդողանի հայտարարությանը նույն կերպ է արձագանքել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Ամերիկայի ձայնը» էլ ավելի բաց է գրում, որ Էրդողանը մեկ անգամ չէ, որ նման պասսաժներ է արել, բայց դրանք մնացել են անհետևանք։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը պահանջել էր 10 երկրների դեսպաններին անցանկալի անձ հայտարարել թուրք գործարար Օսման Քավալային ազատ արձակելու կոչերի համար։

Էրդողանի քաղաքական հակառակորդները հայտարարել են, որ նրա կոչը փորձ է շեղել ուշադրությունը Թուրքիայի տնտեսական դժվարություններից: Ներդրողներին անհանգստացնում է թուրքական լիրայի անկումը պատմական ամենացածր մակարդակին: Թեև ԱՄՀ-ն այս տարի Թուրքիայի տնտեսական աճը կանխատեսում է 9 տոկոս, սակայն գնաճը կրկնակի գերազանցում է այդ ցուցանիշը, իսկ լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 50 տոկոսով։

Հույն քաղաքական գործիչների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Հունաստանում, Թուրքիայում և Կիպրոսում Մեծ Բրիտանիայի դեսպանների հանդիպմանը խոսք է գնացել այն մասին, որ «Էրդողանի օրերը հաշված են, ամեն ինչ գնում է դեպի իշխանափոխություն՝ առանց արյունահեղության…»: Ըստ հունական մամուլի՝ «հարևան Թուրքիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Աթենքում, Նիկոսիայում և Անկարայում բրիտանական դեսպանների կարծիքների փոխանակումը սովորական պրակտիկա չէ, հատկապես նման լայն մասնակցությամբ»։

Թուրքիան վերջերս ներառվեց FATF (Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների մշակման խումբ) գորշ ցուցակում։ Իսկ անցյալ շաբաթ հրապարակվեց Եվրահանձնաժողովի զեկույցը Թուրքիայի կողմից ԵՄ-ին անդամակցելու պարտավորությունների կատարման վերաբերյալ, ինչը վրդովեցրել է Թուրքիայի ԱԳՆ-ին։

Էրդողանի վրա նման կոշտ ճնշումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն նրա չափից դուրս հավակնություններով, այլեւ Էրդողան-Պուտին տանդեմի գործողություններով։ Հոկտեմբերի 30-ին Հռոմում G20-ի վեհաժողովում Էրդողանը հանդիպելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Պուտինը չի մասնակցելու վեհաժողովին:

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հայտարարությունները Ուկրաինայում և Վրաստանում սառը ցնցուղ էին Մոսկվայի համար։ Եվ պատահական չէ, որ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը չի կարող արգելել Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց կփորձի նվազագույնի հասցնել կորուստները։

Նոր համաշխարհային պայմանները պահանջում են ՆԱՏՕ-ի թարմացում, ինչի համար առաջին հերթին Ռուսաստանը պետք է անդամակցի այդ կազմակերպությանը, գրում է լրագրող Մեհմեթ Բարլասը թուրքական Sabah թերթում։ Ինչո՞ւ է Էրդողանին հանկարծ պետք եկել Ռուսաստանը ՆԱՏՕ-ում։

Վերջին նորություններ

«Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԺ ղեկավարի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը՝ նշելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ...
- Advertisement -

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ․ վիճարկում է դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի բարձրացումը

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի...

Արցախի բնակիչը մոլորվելով հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ: Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային...

Պատմության թանգարանի տնօրենը պատասխանում է Վիկտոր Մնացականյանին․ «Երբ թաղապետ էր կարող էր դրանով ավելի լավ զբաղվել»

Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երկու տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետական ու...

Կապակցված նորություններ