27.1 C
Yerevan
Երկուշաբթի, 21 Հունիսի, 2021

Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահին՝ ռազմական օգնության հարցով. Ալեն Սիմոնյան

- Advertisement -

Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է ԱԺ՝ նիստ հրավիրելու առաջարկով և հիմա խորհրդի նիստում կքննարկենք ստեղծված իրավիճակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ նշելով արտահերթ ընտրությունների չեղարկման հարցը դեռևս չի քննարկվում, քանի որ կա շատ ավելի կարևոր հարց:

«Այս պահին փաստաթղթերը մուտք են արվում ՀԱՊԿ-ի համապատասխան խողովակներով, Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահին փոխօգնության պայմանագրի շրջանակներում, նաև՝ ռազմական օգնության հարցով»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակը նշեց՝ սպասում են ՀԱՊԿ-ի պատասխանին:

«Չենք կարող ասել, որ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Հայաստանին, այս պահին նման բաներ ասել չի կարելի: Որևիցե կրակոց, ընդհարում այս պահին չի եղել, տարբեր տեղաշարժեր, այնուամենայնիվ, եղել են»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ Սյունիքի Սև լիճը գտնվում է թշնամու վերահսկողության տակ, իսկ ադրբեջանական ԶՈՒ-երը փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում:

Վերջին նորություններ

Փաշինյանն ուղիղ եթերում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ՔՊ գրասենյակ այցելած Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղիղ եթերով դիմում է ընտրողներին:
- Advertisement -

Տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է»․ տվյալներ

Բազմաթիվ տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է։ Այս մասին հայտնում է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ներկայացնելով տվյալներ տեղամասերից։

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ընտրողների թիվը

2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվեարկությանը մասնակցել են 1,281,174 անձ, ընդհանուր ընտրողների 49,4 %-ը: Տվյալները...

«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ». Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրատեղամաս էր եկել թոռնիկի հետ: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ իր ընտրությունը կատարել է դեռևս 33 տարի առաջ....

Կապակցված նորություններ