34.1 C
Yerevan
Ուրբաթ, 19 Օգոստոսի, 2022

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քաղաքական ուժերի հետ խորհրդակցական ժողովի նիստին

- Advertisement -

ևս 2 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին:

Նիստին ներկա են գտնվել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է. «Սա արտախորհրդարանական ուժերի և կառավարության խորհրդատվական ֆորմատի հերթական նիստն է: Բնականաբար, այսօր կքննարկենք Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած օրակարգի բոլոր հարցերը և կիրականացնենք մտքերի փոխանակություն:

Կարծում եմ՝ նախորդ քննարկումներից կարող ենք եզրակացնել, որ առայժմ առնվազն կառավարությունը, ես շարունակում ենք մեծ հետաքրքրություն ունենալ այս ֆորմատով աշխատանքում: Սա լավ հնարավորություն է նաև հաղորդակցությունը պահելու և տեսակետների ավելի լայն շրջանակի հետ առնչվելու, ինչը շատ կարևոր է հետագա որոշումների ժամանակ հաշվի առնելու համար: Որովհետև կան խնդիրներ, որոնց վերաբերյալ, իհարկե, որոշում կայացնելու պատասխանատվությունը կառավարությանն է, մեծամասնությանը, բայց մյուս կողմից, շատ կարևոր է նաև հաղորդակից լինել այն տեսակետների հետ, որոնք առկա են կառավարությունից, խորհրդարանական մեծամասնությունից և խորհրդարանից դուրս քաղաքական շրջանակներում:

Մեզ հաջող և արդյունավետ աշխատանք եմ մաղթում»:

Այնուհետև նիստի մասնակիցներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը:

Վերջին նորություններ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքեր են բացահայտվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման...
- Advertisement -

Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով.Դավիթ Բաբայան

«Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք...

Քաշաթաղի բնակիչները ենթարկվում են կրկնակի բռնագաղթման՝ այս անգամ հայրենական իշխանության «աջակցությամբ». տեսակետ

Քաշաթաղի (Բերձոր, Աղավնո, Սուս) բնակավայրերի բնակիչները, հիմնականում, Ադրբեջանի տարբեր բնակավայրերից (այ թվում՝ Սումգայիթ, Բաքու և այլն) նախկինում բռնագաղթված անձինք են, և ստացվում է, որ...

Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ տեսագրություններում ծուխ ու փախչող մարդիկ կան. Նիկոլ Փաշինյան

Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է...

Կապակցված նորություններ