Ուրբաթ, 25 Նոյեմբերի, 2022
HomeՔաղաքականությունՆոր տարին չի գալիս, քանզի մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված...

Նոր տարին չի գալիս, քանզի մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, որը գողացավ Արցախի պետականությունը, տարածքները

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Վերադարձնել գողոնը, պատժել հանցագործներին

Մտնում ենք նոր տարի։ Տարին նոր է, խնդիրները՝ հին։

Հայաստանը մնացել է 2020–ի նոյեմբերի 9–ի ու 10–ի արանքում։ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով։ Դեմք, որը հայ ժողովրդից գողացավ Արցախի պետականությունը, տարածքները, հազարավոր երիտասարդների կյանքեր։ Գողացավ ու հիմա էնտուզիազմով այն նվիրում է թուրքին։

Հին ու պարտված դեմքը ՀՀ քաղաքացիների դեմքից գողացավ ժպիտը (մեր պայմաններում լիաթոք կարող է ժպտալ և ուրախանալ միայն մանկուրտը, մարդանման ոչխարը)։ Գողացավ նաև հույսն ու ապագան։ Թուրքական նախապայմանները բավարարելով՝ գողանում է նաև անցյալը։

«Հեղափոխականները» մինչև այդ (2018–ից սկսած) գողացել էին մարդկանց հույզերը, սպասումները։ Գողությունը տեղի էր ունեցել հրապարակավ՝ տասնյակ հազարավորների ներկայությամբ։

Ավելի քան 3 տարի գողանում են բյուջեից։ Գողանում են ագահաբար և թշնամաբար։ Գողանում են չտեսավարի։

Խնդիրը, հետևաբար, շատ պարզ է։ Պետք է վերադարձնել գողոնը և պատժել հանցագործներին։ Հենց որ դա արեցինք, Նոր տարին կգա։ Այ էդ ժամանակ էլ միմյանց կշնորհավորենք»։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009