10.1 C
Yerevan
Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2022

«Մարտեր առանց կանոնների»․ Ռուս-ուկրաինական պատերազմը թևակոխում է վտանգավոր փուլ

- Advertisement -

2022 թ․ փետրվարի 24-ից վերսկսված ռուս-ուկրաինական հակամարտությունը, ցամաքային և օդային ռազմական ակտիվ գործողություններից զատ, վերջին օրերին որոշակի մետաստազներ է ի հայտ բերում։

Ղրիմում տեղի ունեցած պայթյունները, թերակղզու ուղղությամբ պարբերական հարձակումները, Զապորոժիեի ԱԷԿ-ի  շուրջ ստեղծված լարված իրավիճակը, ռուս զինծառայողների զանգվածային թունավորման դեպքերը, որոնք ՌԴ ՊՆ-ն կապում է Կիևի կողմից քիմիական ահաբեկչություն իրականացնելու հետ, Զելենսկու՝ Մոսկվային ժամեր առաջ ուղղված վերջնագիրը, այլ իրողություններ, վկայում են, որ երկու եղբայր-պետությունները պատերազմի միջոցների մեջ խտրություն չեն դնում այլևս, կարծրացնելով իրենց դիրքորոշումները և տեսանելի ապագայում բացառելով խաղաղ երկխոսությունը։

Մյուս կողմից, Կիևի նախընթաց գործողությունները հնարավոր է նոր մարտավարություն են, մանավանդ, որ սկսել են բացեիաբաց խոստովանել, թե ռազմաճակատում իրենց վիճակն այնքան էլ լավ չէ։

«Ռուսական ու ուկրաինական ռազմական ուժերը համարժեք չեն։ Ուկրաինան կարողանում է դիմակայել զուտ արեւմտյան օգնության շնորհիվ, ինչը չի կարող հավերժ շարունակվել, հատկապես պրոֆեսիոնալ զինվորականների խնդիր ունեն։ Այս առումով, Ուկրաինան դիմում է տոտալ պատերազմի միջոցներին, որտեղ կարմիր գծեր չկան»,- այս համոզմանն է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը,թե նման դրսևորումները, ենթադրաբար, շարունակվելու են, քանի որ Ուկրաինան այլ ելք չունի։

Շարունակելով ամերիկյան վարչակազմի Կիևին տրվող համապարփակ ու շարունակական աջակցության թեման, հիշեցնենք, որ Բայդենը նախորդ շաբաթ հաստատեց երկրի օրենսդիրների՝ Ուկրաինային շուրջ 800 մլն ԱՄՆ դոլարի ռազմական նոր օժանդակություն ցուցաբերելու որոշումը։

Միանգամայն տրամաբանական է, որ այս ֆոնին Ռուսաստանը պնդում է, թե վերջին շրջանում Ուկրաինայի կողմից տարատեսակ դիվերսիոն փորձերը (Կիևը պաշտոնապես ստանձնել է Ղրիմի պայթյունների պատասխանատվությունը-խմբ․) ուղղորդված են նաև Վաշինգտոնի կողմից։ Անդրադառնալով թեմային, Ստեփան Դանիելյանը նշեց․

«Այն, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային, դա գաղտնիք չէ և աջակցում է ոչ միայն փողով ու զինամթերքով, այլև ռազմական մասնագետներով ու հետախուզական տվյալներով։ Հատկապես առանձնանում է Բրիտանիան, որն առաջին գծում է այդ առումով»։ 

Մեր զրուցակցի բնորոշմամբ, ԱՄՆ-ն չի էլ թաքցնում իր նպատակը, որի մասին խոսում են պաշտոնական մակարդում, այն է՝ հնարավորինս թուլացնել Ռուսաստանը։

Թե որքան կշարունակվի ռուս-ուկրաինական հակամարտությունը և ինչ նոր ու վտանգավոր դրսևորումներ, մետաստազներ կունենա այն, պետք է ենթադրել, իսկ որ այդպիսի սցենարների դեռ ականատես ենք լինելու՝ կասկածից վեր է։ Միայն թե պատերազմի լայն բացված երախում հայտնվում են մարդիկ, հանուն որոնց խաղաղության է, իբր, այս ամբողջ արյունալի մղձավանջը

Վերջին նորություններ

Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Փաշինյան

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը և...
- Advertisement -

Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու․ Լևոն Տեր–Պետրոսյան

Հանրային հեռուսատընկերությունը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ Պետրոս Ղազարյանի հարցազրույցի անոնսը, որտեղ Հանրապետության առաջին նախագահը խոսում է Արցախի ու Հայաստանի նախկին...

Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր և պետք է հետ քաշի իր զինված ուժերը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի: «Բանակցությունները պետք է շարունակվեն»,-ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, այս մասին...

Չգիտեմ՝ որդիս զոհվել է, թե գերի է, Վերին Շորժայի ձորակում ունենք վիրավորներ, կան դիակներ, բայց ՊՆ–ն ոչինչ չի ձեռնարկում․ զինվորի հայր

13 օր է ոչ մի լուր չունեմ իմ երեխայից, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում մեր երեխաներին գտնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ-ի...

Կապակցված նորություններ