17 C
Yerevan
Երեքշաբթի, 11 Մայիսի, 2021

Ովքե՞ր են «ձեռքերը տաքացնում» ձվի շուկայում արհեստական գնաճի վրա

- Advertisement -

Վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել ձվի շուկայում տեղի ունեցող անոմալ պրոցեսները կապված մեկ դեֆիցիտի, մեկ էլ գների կտրուկ աճի հետ: ՏՄՊՊՀ-ն  մտադիր է ուսումնասիրել շուկան, կասկածներ կան, որ սա արհեստական վիճակ է, այլ կերպ ասած՝ հակամրցակցային պայմանավորվածության արդյունք:

ՏՄՊՊՀ-հ դեռ անուններ չի տալիս, սակայն հենց այս կառույցի կողմից արված վերլուծությունները թույլ են տալիս վերհանել այն խոշորներին, որոնք այսօր շուկայում գերիշխող դիրք ունեն, հետևաբար նաև հնարավորություն գնալու հակամարցակցային պայմանավորվածությունների: Եվ այսպես՝ ձվի արտադրության ոլորտում խոշոր ընկերությունների համեմատական մասնաբաժիններով առաջատար են «Արաքս Թ/Ֆ» (50 տոկոս), «Աշտարակ ձու» (23 տոկոս) «Լուսակերտ» (15 տոկոս) և «Արզնու տոհմային ԹՏԽ» (12 տոկոս) ընկերությունները։ Այս ընկերություններից զատ շուկայում գործում են 20 մանր ու միջին ընկերություններ, սակայն, այստեղ կա մեկ անչափ կարևոր նրբություն: Անմիջապես հեղափոխությունից հետո մանր ու միջին թռչնաֆաբրիկաների սեփականատերերը բողոքում էին կառավարության կողմից իրենց դեմ ուղղված քաղաքականությունից, միտում մատնացույց անում` պնդելով, որ խոշորներին չնեղացնելու նպատակով կառավարությունը անում է ամեն բան որպեսզի մանր ու միջին ընկերությունները սնանկանան: Ասել է թե, կառավարության վարած քաղաքականությունը անմիջական կապ ունի այսօր ստեղծված իրավիճակի հետ:

Ի դեպ, նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում ձվի շուկայում կրկին անհասկանալի իրավիճակ էր, միայն թե գները ոչ թե կտրուկ աճել էին, այլ կտրուկ նվազել: Այն ժամանակ էլ ՏՄՊՊՀ-ն ընդունեց, որ գործ ունենք խոշոր թռչնաֆաբրիկաների կողմից դեմպինգի հետ, սակայն ամեն բան հարթվեց՝ սիմվոլիկ տուգանքներով:

Կարող ենք փաստել, որ այսօր ձվի շուկայում ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն ոչ միայն վերոնշյալ խոշոր ընկերություններն են, այլ նախ և առաջ կառավարությունը և ՏՄՊՊՀ-ն, որոնք գործնական քայլերի չեն դիմում հեղափոխության օրերին հնչեցրած խոստումներից մեկը՝ տնտեսությունը մենաշնորհներից մաքրելու խոստումը իրագործելու նպատակով, իսկ գուցե նախընտրում են՝  պայմանավորվածությունների մեջ մտնել խոշորների հետ, վերջիններիս պատժելու փոխարեն: Արդյունքում՝ տուժում է միայն առանց այդ էլ սոցիալական ծանր վիճակում գտնվող հանրությունը:

Վերջին նորություններ

- Advertisement -

Գարիկ Սարգսյանի հրամանով անհիմն ազատում են աշխատանքից․ բուժհաստատության տնօրենն ահազանգում է

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն որոշում է կայացրել աշխատանքից անհիմն ազատել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին։...

Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել․ Դավիթ Համբարձումյան

«Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ոչ ձեր կողմից նշված համայնքում, ոչ էլ Մասիս քաղաքում։ Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ...

Կապակցված նորություններ