24.1 C
Yerevan
Երկուշաբթի, 27 Հունիսի, 2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ընդունել է ԱԺ Տարածքային կառավարման, գյուղատնտեսության շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներին

- Advertisement -

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում են ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Նրանց ընդունել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ողջունելով ներկաներին` մարզպետն անդրադարձել է գործադիր և օրենսդիր մարմինների համագործակցության կարևորությանը․ «Բարի գալուստ Շիրակի մարզ, շատ ուրախ եմ, որ մարզային արտագնա այցելությունները մեր մարզից եք սկսում։ Ինձ համար միշտ առանձնակի կարևորություն է ներկայացրել համագործակցությունը օրենսդիր ու գործադիր միարմինների միջև, այս ձևաչափը ևս մեկ հնարավորություն է` անդրադառնալու այն խնդիրներին, որոնք առկա են մարզում և ակնկալում ենք, որ դրանց լուծման համար կլինեն օրենսդրական նախաձեռնություններ։ Լիահույս եմ, որ արդյունավետ աշխատանք կծավալվի և վստահ եմ քննարկելու շատ հարցեր կունենանք»։
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար․ «Տիկին Բաղդասարյան, ուրախ եմ, որ Շիրակում ենք և մեր արտագնա նիստերը սկսում ենք Շիրակից, քննարկելու բազմաթիվ հարցեր ունենք, կիսում եմ ձեր կարծիքը, որ մեր համագործակցությունը հնարավորություն է հիմնահարցերի լուծման հարցում»։
Հանդիպման ժամանակ քննարկվել են մարզի հիմնախնդիրներին, հատկապես անօթևանությանը վերաբերող հարցեր։ Շիրակի մարզպետը հյուրերին է ներկայացրել աղետի գոտու խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, անդրադարձել վարչապետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին։ Ներկայացվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրերը, անդրադարձ է կատարվել նաև վթարային շենքերի խնդրին, ինչպես նաև գյուղատնտեսական տարվան ընդառաջ ձեռնարկված միջոցառումներին։

Վերջին նորություններ

Ողբերգական վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին․ կա զոհ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30-րդ...
- Advertisement -

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել նրա դիմումի մասին, որը ներկայացնում...

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հերոս Արարատ Մակարյանի նվիրված միջոցառմանը

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հերոս Արարատ Մակարյանի նվիրված միջոցառմանը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մասնակցել է Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցում տեղի...

Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայությունը շարունակվում է

ՆԳ նախարարի կարգադրությամբ և ոստիկանության պետի հրամանով, հունիսի 25-ի գիշերը մայրաքաղաք Ստեփանակերտում խստացված ռեժիմով հատուկ միջոցառումները շարունակվել են։ Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայությունը շարունակվում է Ստեփանակերտում խստացված...

Կապակցված նորություններ