17 C
Yerevan
Երեքշաբթի, 11 Մայիսի, 2021

Շղթայական ավտովթար Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին. տուժել է 9 մարդ, նրանց թվում` 3 անչափահաս

- Advertisement -

Ապրիլի 18-ին, ժամը 18։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երեք ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա. Ղ., ծնված 1987 թ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1978 թ.) և «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1953 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ․ Գ․-ն արգելափակվել է ավտոմեքենայում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածները տեղի ուժերով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ։ Բժիշկները տուժածներ Ա․ Ա․-ի (ծնված 2006 թ․),  Ի․ Ա․-ի (ծնված 2010 թ․), Ք․ Գ․-ի (ծնված 1983 թ․), Ա․ Գ․-ի (ծնված 2005 թ․), Թ․ Գ․-ի  (ծնված 1983 թ․), Հ․ Գ․-ի (ծնված 1978 թ․), Կ․ Ղ․-ի (ծնված 1964 թ․) և Ա․ Ղ․-ի (ծնված 1962 թ․) առողջական վիճակը գնահատել են բավարար իսկ Ա․ Ղ․-ինը (ծնված 1964 թ․)՝ ծայրահեղ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, հատուկ տեխնիկայի միջոցով «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Վերջին նորություններ

- Advertisement -

Գարիկ Սարգսյանի հրամանով անհիմն ազատում են աշխատանքից․ բուժհաստատության տնօրենն ահազանգում է

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն որոշում է կայացրել աշխատանքից անհիմն ազատել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին։...

Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել․ Դավիթ Համբարձումյան

«Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ոչ ձեր կողմից նշված համայնքում, ոչ էլ Մասիս քաղաքում։ Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ...

Կապակցված նորություններ