Ուրբաթ, 25 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինՇոյգուն Պուտինին զեկուցել է, որ ռուսական «Միջուկային եռյակը» մարտական ​​հերթապահություն է սկսել...

Շոյգուն Պուտինին զեկուցել է, որ ռուսական «Միջուկային եռյակը» մարտական ​​հերթապահություն է սկսել ուժեղացված անձնակազմով

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ նրա հրամանի համաձայն՝ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի կառավարման կետերի, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերի, ինչպես նաև հեռահար ավիացիայի հրամանատարության հերթապահները սկսել են ուժեղացված անձնակազմով մարտական հերթապահություն իրականացնել:

Ինչպես գրում է gazeta.ru-ն, նախօրեին Ռուսաստանի բանակը հրամանով բերվել է ծառայության հատուկ ռեժիմի: Պուտինի խոսքով՝ այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հասցեին Արևմուտքի ագրեսիվ հայտարարությունները:

«ՆԱՏՕ-ի առաջատար պետությունների բարձրագույն պաշտոնատար անձինք ագրեսիվ հայտարարություններ են հնչեցնում մեր երկրի հասցեին: Հրամայում եմ պաշտպանության նախարարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ռուսաստանյան բանակի միջուկային (զսպիչ) ուժերում հայտարարել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ»,- ասել է Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009