Չորեքշաբթի, 1 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինՇուշիից մազապուրծ եղած՝ փախել, եկել ենք, հիմա էլ այստեղից են հանում․ անօթևանների...

Շուշիից մազապուրծ եղած՝ փախել, եկել ենք, հիմա էլ այստեղից են հանում․ անօթևանների կենտրոնի բնակիչ

Շուշիից վերջին օրով մազապուրծ եղած՝ փախել, եկել ենք, հայտնվել փողոցում, հիմա էլ անօթևանների կենտրոնից են հանում, փախստականի կարգավիճակ էլ չեն տալիս։ Այս մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում ասաց Վարդաշենում գտնվող Անօթևանների կենտրոնի բնակիչներից մեկը։

«ՀՀ-ում թափառական կյանքով՝ քաղաքից քաղաք, շրջանից շրջան ապրելուց հետո ինձ Արա Զոհրաբյանի միջնորդությամբ գոնե այստեղ էին տեղավորել՝ միայն ինձ, ընտանիքս շարունակում է մի օր այստեղ, մի օր այնտեղ ապրել, նույնիսկ իրենց հետ կապն եմ կորցրել, աղջիկս ուսանող է, չգիտենք՝ ինչ է լինելու»,-ասաց նա։

Բնակիչը մանրամասնեց, որ մի քանի անգամ նամակ է վարչապետ գրել Նիկոլ Փաշինյանին, այն վերահասցեգրվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

«Նամակում օրենքի կետով ներկայացվել է, որ փախստականներին պետք է տուն տրվի, ինձ պատասխանում են, որ սահմանամերձ լքված լիքը տներ կան, գնամ այնտեղ ապրեմ, բայց անվտանգության ապահովման մասին չեն խոսում»,-ասաց նա։

Բնակչի խոսքով՝ իրեն մի անգամ էլ ասել են, թե կացարանում է, տեղավորվել, թող այնտեղ մնա։

Հիշեցնենք, որ պետությունը չի երկարաձգել պայմանագիրը «Հանս Քրիստիան կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ պայմանագիրը և հունվարի 1-ից Անօթևանների կենտրոնի բնակիչները պետք է տեղափոխվեին Հաղթանակ թաղամասում գտնվող շենք, որը, բնակիչների խոսքով, ապահովված չէ ապրելու համար տարրական պայմաններով։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009