Չորեքշաբթի, 1 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինՈղբերգական ավտովթար Գեղարքունիքում․ Mercedes-ը գլխիվայր շրջվել է․ 43-ամյա վարորդի դին հայտնաբերվել է...

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում․ Mercedes-ը գլխիվայր շրջվել է․ 43-ամյա վարորդի դին հայտնաբերվել է դրսում

Գեղարքունիքի մարզում, այսօր, ապրիլի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա Կամո Ա․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 21 կմ հատվածում Արծվանիստ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Նրա դին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարարները։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009