-4.9 C
Yerevan
Չորեքշաբթի, 19 Հունվարի, 2022

Ոչինչ չեմ բացառում. Շուռնուխի համայնքապետը՝ գյուղը ադրբեջանցիներին հանձնելու մասին

- Advertisement -

Ոչ մի կոնտակտ չկա ադրբեջանցի զինվորների հետ, խելոք սսկված են իրենց տեղերում: Այս մասին Lratvutyun.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը:

Անդրադառնալով Շուռնուխը Ադրբեջանին հանձնելու խոսակցություններին՝ Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես այլևս ոչնչից չեմ զարմանում ու ոչինչ չեմ բացառում, ամեն ինչ հնարավոր է»,- ասաց համայնքի ղեկավարը՝ ընդգծելով, որ ամեն դեպքում Շուռնուխը ՀՀ տարածք է. «Երբևէ այն չի գրավվել ադրբեջանցիների կողմից, ի սկզբանե Շուռնուխը եղել է մերը: Միայն թե, չգիտես ինչու, GPS-ով գյուղը կիսել են ու կեսը տվել նրանց»,- նշեց նա:

4STOPPED
Ըստ վերջինիս խոսքերի՝ ինչ էլ որ լինի իրենց տները չեն լքելու. «Մենք մեկ անգամ արդեն սխալվել ենք՝ լքելով մեր տները, բայց այս անգամ նույն սխալը այլևս չենք կրկնի, այսինքն՝ ոչ մի կերպ մեր տներից դուրս չենք գալու, մնալու ենք, գյուղը ամբողջությամբ պահենք մեր հսկողության տակ»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Մեր այն հարցին, թե կան արդյոք ընտանիքներ, որոնք, իրենց անվտանգությունից ելնելով, լքել են տները, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Այդպիսի ընտանիքներ չկան, սակայն նրանք, որոնք կորցրել են իրենց տները GPS-ով սահմանազատման ժամանակ, ստիպված լքել են գյուղը և բնակվում են Գորիսում»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Զվարթ Պետրոսյան

Վերջին նորություններ

Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները պատրաստվում են մեծ բողոքի ակցիայի

Մարդկանց հետ շփվելուց ես հասկանում եմ, որ իրենք մոտ օրերս մեծ բողոքի ակցիա են իրականացնելու: Նրանք շարունակում են դեմ մնալ Ծովագյուղի և Սեմյոնովկայի համայնքների...
- Advertisement -

Արարատի մարզում. 52-ամյա դպրոցի տնօրենը տղայի գերեզմանին ինքնասպանության փորձ է կատարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 13-ին Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով:  Այդ օրը՝ ...

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համար սկզբունքորեն անընդունելի են ՀՀ արդարադատության նախարարության մոտեցումները՝ կապված համայնքների ընտրված ավագանիների այն անդամների իրավունքների հետ, որոնք պետք է մասնակցեն...

Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը...

Կապակցված նորություններ