Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինՈչ մի ճնշում էլ չկա, սուտ խոսակցություններ են. Ծովագյուղի նախկին համայնքապետը՝ տարածվող...

Ոչ մի ճնշում էլ չկա, սուտ խոսակցություններ են. Ծովագյուղի նախկին համայնքապետը՝ տարածվող կեղծ լուրերի մասին

Ոչ մի ճնշում էլ չկա, դրանք սուտ խոսակցություններ են: Հիմա որոշակի շրջանակներ փորձում են առիթից օգտվել և նման սուտ լուրերով անկայունություն մտցնել։ Այս մասին Aratnews.am-ի հետ զրույցում ասաց Ծովագյուղի նախկին համայնքապետ Վահրամ Գևորգյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ «իշխանական կուլիսներում խոսում են, որ իշխանությունները հնարավոր է Ծովագյուղի համայնքապետի ու նրա մերձավոր շրջապատի նկատմամբ սկսեն կիրառել ճնշումներ, այդ թվում՝ գործեր կարելու ճանապարհով»:

Վահրամ Գևորգյանը վստահեցրեց, որ ոչ մի ճնշում էլ չկա՝ ո՛չ շրջապատի, ո՛չ իր հետ կապված: «Ընտրություններով ժողովուրդը ասել է, թե ինչ է ուզում, եթե կառավարությունը հնարավորություն ունենա, կանի: Մենք կառավարությանը դեմ բան չենք արել, որ մեր նկատմամբ ճնշում լինի, ինչո՞ւ համար մեզ պետք է ճնշեն»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ միտում է տեսնում նման լուրեր տարածելու մեջ, և ինչ նպատակ կարող են ունենալ նման լուրեր տարածողները, նախկին համայնքապետն ասաց. «Չգիտեմ՝ ովքեր են տարածում, բայց նման բան չկա: Իրենք իրենց գրում են, փորձում են լարվածություն մտցնել մի տեղ, որտեղ լարվածություն չկա։ Կարող է մի չուզող մարդ է, որ տեղը ցույց տա, երևի ճնշեն էլի»:

Նա նշեց, որ հիմա փորձում են խնդիրը իրավական ճանապարհով լուծել: Հիշեցնենք, որ ծովագյուղցիները մի քանի օր շարունակ փակում էին Սևան-Երևան միջպետական մայրուղին՝ պահանջելով չեղարկել համայնքի խոշորացման որոշումը։ Նշենք նաև, որ Ծովագյուղ ու Սեմյոնովկա համայնքների բնակիչները մեկ մարդու պես բոյկոտել էին դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009