Ուրբաթ, 25 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինՈստիկանները պատ են կազմել Փարաքարի համայնքապետարանի դիմաց՝ թույլ չտալով Վոլոդյա Գրիգորյանի մուտքը...

Ոստիկանները պատ են կազմել Փարաքարի համայնքապետարանի դիմաց՝ թույլ չտալով Վոլոդյա Գրիգորյանի մուտքը կառույց

Արդեն քանի օր է, ինչ Փարաքարում լարված իրավիճակ է: Բանն այն է, որ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավագանու անդրանիկ նիստից հետո «Դավիթ Մինասյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանը և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը ֆեյսբուքյան իրենց էջերում հայտարարել էին, որ ընտրվել են համայնքի ղեկավարներ:

«Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով: Դրանից հետո եկել ավագանու 11 ձայներով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009