-5.9 C
Yerevan
Շաբաթ, 4 Դեկտեմբերի, 2021

Որոնումները շարունակվում են ավելի մեծ մասշտաբով՝ բարդ ռելիեֆային գոտիներում

- Advertisement -

Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն որոնողական աշխատանքները ներկայում: Ինչ ձևաչափերով են շարունակվում որոնումները և ովքեր են ընդգրկված այդ աշխատանքներում:
21 հուլիսի, 2021, 21:50
Որոնումները շարունակվում են ավելի մեծ մասշտաբով՝ բարդ ռելիեֆային գոտիներում. ԱԻՊԾ տնօրեն
Որոնումները շարունակվում են ավելի մեծ մասշտաբով՝ բարդ ռելիեֆային գոտիներում. ԱԻՊԾ տնօրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը «Ազատ Արցախ»-ի հետ զրույցում մանրամասներ է հաղորդել։
Հարց ու պատասխանը՝ ստորև․
-Ի տարբերություն հետպատերազմական առաջին ժամանկահատվածի, ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն որոնողական աշխատանքները ներկայում։

-Տարբերությունը նրանում է, որ այժմ հիմնականում հայտնաբերում ենք մեր զոհված տղաների մասունքները: Որոնումները դժվարացել են այն առումով, որ այժմ տարածքները խոտածածակ են: Տեսանելի վայրերում գտնվող բոլոր մարմինները վաղուց տարհանվել են, հետախուզությունն այժմ ծավալել ենք ավելի մեծ մասշտաբով, ավելի բարդ ռելիեֆային գոտիներում: Աշխատանքի դժվարության և փրկարար ծառայողների պատասխանատվության առումներով ոչինչ չի փոխվել։
-Ներկայում ի՞նչ ձևաչափով են կազմակերպվում որոնողական աշխատանքները․ինչպե՞ս են ընտրվում աճյունների գտնվելու հավանական վայրերը, որոնումների ուղղությունները։ Հայտնի՞ է, թե ինչ թվով անհետ կորած կամ զոհված զինծառայողների որոնումներ են իրականացվում ներկայում։
-Ըստ էության, հարցը ռազմական գերատեսչության տիրույթում է: Մենք համագործակցում ենք բոլոր շահագրգիռ կառույցների և կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Պաշտպանության բանակի: Քանի դեռ ունենք անհետ կորածներ, որոնք գերության մեջ են, ու պայմանավորված` ԴՆԹ թեստի դեռևս չհրապարակված արդյունքներով, այդ թիվը փոփոխվում է: Որոնողական աշխատանքներն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք նախապես պայմանավորված և պլանավորված վայրերում, որտեղ ըստ ՊԲ տրամադրած տվյալների՝ ռազմական գործողություն է իրականացվել: Մեր կողմից տարհանված աճյունների թիվն այս պահի դրությամբ կազմում է 1604:

2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսված որոնումներն անցած ամիսների ընթացքում, ոչ մեր կամքով, ժամանակ առ ժամանակ դադարեցվել են: Բայց անցած ամիսների ընթացքում մեզ հաջողվել է բանակցել հակառակորդ կողմի հետ և արդյունքի հասնել: Հիմնական շեշտը դրված է եղել նաև մեր ծառայողների անվտանգության ապահովման վրա: Ու չնայած նրան, որ որոնողական խմբի մասնակիցները Արցախի օկուպացված տարածքներում որոնումներ իրականացնելիս 4 անգամ ականապայթյունային վիրավորումներ են ստացել, միևնույն է չենք ընկրկել և շարունակում ենք: Ուղղությունները որոշում ենք պատերազմից անմիջապես հետո ստեղծված օպերատիվ շտաբում` համագործակցելով ՊԲ-ի և շտաբում ընդգրկված մյուս գերատեսչությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև անհետ կորածների հարազատների հետ:
-Որոնողական աշխատանքներում ընդգրկվա՞ծ են ծնողներ ու ծառայակիցներ։
-Որոնումների մեկնարկի առաջին օրերին` ոչ, ավելի ուշ` 2020 թվականի դեկտեմբերի կեսից որոնողափրկարարական աշխատանքներին միացան նաև տարածքին ծանոթ ուղեկցողները, ՊԲ ներկայացուցիչները, հարազատները: Եթե անգամ հարազատները չեն ընդգրկվել այդ գործընթացում, այնուամենայնիվ, մենք մինչ օրս շարունակում ենք համագործակցել:

Поделиться

Վերջին նորություններ

«Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԺ ղեկավարի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը՝ նշելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ...
- Advertisement -

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ․ վիճարկում է դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի բարձրացումը

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի...

Արցախի բնակիչը մոլորվելով հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ: Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային...

Պատմության թանգարանի տնօրենը պատասխանում է Վիկտոր Մնացականյանին․ «Երբ թաղապետ էր կարող էր դրանով ավելի լավ զբաղվել»

Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երկու տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետական ու...

Կապակցված նորություններ