-5.9 C
Yerevan
Շաբաթ, 4 Դեկտեմբերի, 2021

«Որտե՞ղ էիր, Ամերիկա, այս աշնանը. թեկուզ հոնքդ շարժե՞լ ես». Մարգարիտա Սիմոնյան

- Advertisement -

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որով նա ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը:

Սիմոնյանը նշել է, որ ԱՄՆ-ն ավելի քան հարյուր տարի չէր ճանաչում իր ժողովրդի ցեղասպանությունը: «Չէր ճանաչում ակնհայտը: Չէր ճանաչում ճշմարտությունը: Չէր ճանաչում մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը: Հիանալի իմանալով, որ նա՝ այդ ողբերգությունը, եղել է »,- ընդգծել է Սիմոնյանը:

Նա հավելել է, որ չճանաչելու պատճառը աշխարհաքաղաքական կոնյունկտուրան է եղել: Բայց երբ այդ կոնյունկտուրան փոխվեց, Վաշինգտոնը ստիպված էր ճանաչել ամեն ինչ: ԱՄՆ-ը հանդես չի եկել հանուն պատմական արդարության, իսկ արված հայտարարությունը պետք է դիտարկել որպես «ողորմություն»:

Սիմոնյանը կարծում է, որ ամերիկյան ղեկավարության իրական վերաբերմունքը հայերի նկատմամբ երեւում է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հանդեպ Վաշինգտոնի վերաբերմունքից։ «Որտե՞ղ էիր, Ամերիկա, այս աշնանը: Թեկուզ հոնքդ շարժե՞լ ես»,- հարցնում է լրագրողը: Սիմոնյանը հավելել է, որ, ըստ էության, չկա ԱՄՆ-ի որեւէ վերաբերմունք հայերի նկատմամբ` ոչ լավ, ոչ վատ:

Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները «վերամբարձ են»,- գրել  է Սիմոնյանը: Ցեղասպանության այս ճանաչումը հետագայում կարող է կարեւոր դեր ունենալ: «Բայց հայերը պարզապես փոքր զենք են ԱՄՆ-ի համար: Զենքերից մեկը: Որը կարելի է հարյուր տարի պահել պահեստում, եւ կարելի է հանել անհրաժեշտ պահին»,- նկարագրել է նա ամերիկացի քաղաքական գործիչների մոտեցումը:

Վերջին նորություններ

«Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԺ ղեկավարի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը՝ նշելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ...
- Advertisement -

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ․ վիճարկում է դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի բարձրացումը

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի...

Արցախի բնակիչը մոլորվելով հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ: Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային...

Պատմության թանգարանի տնօրենը պատասխանում է Վիկտոր Մնացականյանին․ «Երբ թաղապետ էր կարող էր դրանով ավելի լավ զբաղվել»

Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երկու տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետական ու...

Կապակցված նորություններ