34.1 C
Yerevan
Ուրբաթ, 19 Օգոստոսի, 2022

Որևէ մեկը իրավունք չունի պահանջելու Արցախի ժողովրդից հրաժարվել իր ինքնապաշտպանության իրավունքից․ Արցախի ՄԻՊ

- Advertisement -

Օգոստոսի 1-ից ադրբեջանական կողմը, խախտելով հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները, նորից դիմել է ագրեսիվ գործողությունների։ Փաստորեն գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ադրբեջանական կողմն իր այս կամ այն անհիմն պահանջները բավարարելու համար անընդհատ դիմում է ուժի կիրառման, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։Նման տեսակետ հնչեցրեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին Բաքվի իրականացրած սադրանքները Բերձորում և Արցախի այլ բնակավայրերում։

«Հրադադարի հաստատումից հետո հրադադարի խախտման ավելի քան 100 դեպք է արձանագրվել։ Սա էլ որերորդ դեպքն է, երբ տարբեր պահանջներ ներկայացնելով՝ ադրբեջանական կողմը դա զուգորդում է տարբեր բնակավայրերի ուղղությամբ ագրեսիվ գործողություններ իրականացնելով։ Ռուսական խաղաղապահ առաքելության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջնային խնդիրը պետք է լինի Ադրբեջանին պարտադրել պահպանել հրադադարը։ Նաև պետք է անդրադառնանք նման պայմաններում խաղաղապահ զորակազմի գործիքակազմի ընդլայնմանը, պետք է հստակեցվի խաղաղապահների մանդատը՝ սահմանելով հրադադարի ռեժիմի խախտմանն հակազդելու հստակ մեխանիզմներ»,— շեշտեց Արցախի օմբուդսմենը։

Scroll Down

Ստեփանյանը մանրամասնեց, որ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նման պայմաններում առհասարակ իրականացնում է փաստերի հավաքագրման և դրանք տարբեր կառույցներին ուղարկելու ուղղությամբ աշխատանքներ։ Այս իմաստով, վերջին օրերին Արցախի ՄԻՊ-ը հավաքագրել է հրադադարի խախտման հետևանքների վերաբերյալ փաստեր, որոնք առաջիկայում առանձին փաստաթղթի տեսքով հրապարակելու և ուղարկելու է մի շարք հասցեատերերի։ Բացի այդ, ինչպես նշեց մեր զրուցակիցը,  ադրբեջանական կողմը անընդհատ փորձում է եռակողմ հայտարարության դրույթներին իր մեկնաբանությունները տալ, որոնք շատ հաճախ մանիպուլատիվ ու խեղաթյուրված մեկնաբանություններ են՝ միտված միակողմանիորեն սպասարկելու իրենց շահերը։

«Հայտարարության որևէ դրույթ չի սահմանափակում Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքը և չի էլ կարող սահմանափակել։ Արցախի պաշտպանության բանակն իրականացնում է Արցախի ժողովրդի՝ միջազգային իրավունքով բոլոր ժողովուրդներին վերապահված ինքնապաշտպանության իրավունքը։ Ադրբեջանական վերջին ագրեսիան ինքնին ցույց տվեց, որ պաշտպանության բանակի առկայության անհրաժեշտությունը անքննելի է։ Որևէ մեկը իրավունք չունի պահանջելու Արցախի ժողովրդից հրաժարվել իր ինքնապաշտպանության իրավունքից, որն էլ իրականացվում է պաշտպանության բանակի միջոցով»,-եզրափակեց Գեղամ Ստեփանյանը։

Արա Ալոյան

Վերջին նորություններ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքեր են բացահայտվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման...
- Advertisement -

Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով.Դավիթ Բաբայան

«Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք...

Քաշաթաղի բնակիչները ենթարկվում են կրկնակի բռնագաղթման՝ այս անգամ հայրենական իշխանության «աջակցությամբ». տեսակետ

Քաշաթաղի (Բերձոր, Աղավնո, Սուս) բնակավայրերի բնակիչները, հիմնականում, Ադրբեջանի տարբեր բնակավայրերից (այ թվում՝ Սումգայիթ, Բաքու և այլն) նախկինում բռնագաղթված անձինք են, և ստացվում է, որ...

Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ տեսագրություններում ծուխ ու փախչող մարդիկ կան. Նիկոլ Փաշինյան

Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է...

Կապակցված նորություններ