Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ «գիշերը մայրաքաղաքում դժվար է եղել, սակայն քաղաքում այլևս օկուպանտներ չկան»։ Այս մասին նա ասել է տեսաուղերձում։
Կլիչկոյի խոսքով՝ «հակառակորդը Գոստոմելից և Ժիտոմիրից փորձել է ներխուժել մայրաքաղաք, սակայն Ուկրաինայի ԶՈՒ-ն ոչնչացրել է ագրեսորին»:
Հայտնի է, որ ներկայում Կիևում գործում են դիվերսիոն խմբեր։ Գիշերը բախումներ ու փոխհրաձգություններ են եղել։
«Խնդրում եմ բոլորին հանգստություն պահպանել և թաքստոցներում մնալ: Հակառակորդը հարձակվելու է օդից: Մայրաքաղաքում տեղաշարժը կբարդանա, քաղաքի շրջակայքում անցակետեր են տեղադրվում»,- ասել է Կլիչկոն: