34.1 C
Yerevan
Ուրբաթ, 19 Օգոստոսի, 2022

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն ավարտվեցին

- Advertisement -

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները ավարտել են բանակցությունները: Այս մասին փոխանցում է Ինտերֆաքս-ը, հղում անելով Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյին։

«Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բանակցություններն ավարտվել են»,- գրել է Գերաշչենկոն:
Ինչպես հաղորդվում է, ռուսական և ուկրաինական կողմերը հանդիպում են անցկացրել բելառուսա-ուկրաինական սահմանի մոտ՝ Պրիպյատ գետի ափին։

17:50 Պատերզմող Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները շարունակվում են: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը, հղում անելով սեփական աղբյուրներին:

14:20 Բելառուսի Գոմելի շրջանում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի պատվիրակությունը ուղղաթիռներով ժամանել է Բելառուսի Գոմելի շրջանում Ռուսաստանի հետ բանակցությունների վայր:

Ընդհանուր առմամբ, ժամանել է երկու ուղղաթիռ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ պատվիրակության կազմում են պաշտպանության նախարարը, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարը և փոխարտգործնախարարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Վերջին նորություններ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքեր են բացահայտվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման...
- Advertisement -

Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով.Դավիթ Բաբայան

«Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք...

Քաշաթաղի բնակիչները ենթարկվում են կրկնակի բռնագաղթման՝ այս անգամ հայրենական իշխանության «աջակցությամբ». տեսակետ

Քաշաթաղի (Բերձոր, Աղավնո, Սուս) բնակավայրերի բնակիչները, հիմնականում, Ադրբեջանի տարբեր բնակավայրերից (այ թվում՝ Սումգայիթ, Բաքու և այլն) նախկինում բռնագաղթված անձինք են, և ստացվում է, որ...

Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ տեսագրություններում ծուխ ու փախչող մարդիկ կան. Նիկոլ Փաշինյան

Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է...

Կապակցված նորություններ