Կիրակի, 27 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինՉգիտեմ՝ որդիս զոհվել է, թե գերի է, Վերին Շորժայի ձորակում ունենք վիրավորներ,...

Չգիտեմ՝ որդիս զոհվել է, թե գերի է, Վերին Շորժայի ձորակում ունենք վիրավորներ, կան դիակներ, բայց ՊՆ–ն ոչինչ չի ձեռնարկում․ զինվորի հայր

13 օր է ոչ մի լուր չունեմ իմ երեխայից, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում մեր երեխաներին գտնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող զինծառայողներից մեկի հայրը՝ Սերժիկ Ղազարյանը՝ հարց ուղղելով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:

«13 օր է այդ ձորակի մեջ ունենք վիրավորներ, ունենք դիակներ, ոչինչ չեն ձեռնարկել, որպեսզի գոնե վիրավորներին ժամանակից շուտ հանեին այնտեղից, ի՞նչ պատասխան եք տալու նրանց ծնողներին»,- ասաց զինծառայողի հայրը:

Նա նշեց, որ խոսքը գնում է Վերին Շորժայի հատվածում գտնվող ձորակի մասին, որը վերջին պատերազմից հետո անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո։

«Այնտեղ կռվել են երեխաները, ունեցել ենք վիրավորներ, 13 օր է՝ դիերը այդ ձորակի մեջ են, հիմա կենդանիները հոշոտած կլինեն նրանց մարմինները։ Ոչ ոք այս հարցով միջոցներ չի ձեռարկում»,- ասաց նա։

Սերժիկ Ղազարյանը նշեց, որ տղայից վերջին զանգը ստացել է սեպտեմբերի 13-ի առավոտյան, դրանից հետո տղայից լուր չկա։

«Այն դիրքը, որտեղ կռվել է տղաս, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչո՞ւ նույն օրը նախահարձակ չեն եղել, որ հիմա այդքան գերիներ ու զոհեր չունենայինք։ Այդ հատվածում որոնողական աշխատանք չի կատարվել, դիմել եմ անգամ Կարմիր խաչին։ Ես չգիտեմ իմ երեխան գերի է, զոհվել է, թե անհետ կորած է, մի՞թե կարելի է մատների արանքով նայել մեր զինվորներին»,- ասաց զինծառայողի հայրը։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009