Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի, 2022
Home Իրադարձային Պայթյունի հետևանքով 26 տուժած, այդ թվում 1 երեխա, բուժօգնություն են ստանում բժշկական...

Պայթյունի հետևանքով 26 տուժած, այդ թվում 1 երեխա, բուժօգնություն են ստանում բժշկական կենտրոններում․ Առողջապահության նախարարությունը նրանց վիճակի մասին տվյալներ է հայտնում

«Սուրմալու» շուկայում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին տվյալներ է հայտնում Առողջապահության նախարարությունը։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 26 տուժած, որոնք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:

Ժամը 15:00 դրությամբ՝ Շենգավիթ բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած, որից 5-ը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել:

Պայթյունի հետևանքով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 3, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ 4, «էրեբունի» ԲԿ՝ 4, Թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ 6 տուժած: Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Ցավոք, մեկ քաղաքացու կյանք հնարավոր չի եղել փրկել։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված քաղաքացիներից մի քանիսը ստացել են առաջին բուժօգնություն և գնացել տուն, նրանցից միայն մեկը՝ 5-ամյա մի աղջիկ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։

RELATED ARTICLES

Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին

Ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի...

Ես մեկնում եմ Պրահա, որտեղ հանդիպում եմ ունենալու Թուրքիայի նախագահի հետ, ինչպես նաև Ալիևի, Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահի․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ՝ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ես մեկնում...

Մեծ քանակությամբ ապօրինի զենք է ներկրվել Իրան․ ի՞նչ սպասել Թեհրանի և Բաքվի համատեղ զորավարժանքից

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին օրերս հայտարարեց, թե չի կասկածում, որ Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Նա...

Most Popular

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ.Վալոդյա Գրիգորյան

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ։ Դուք ձեր անմնացորդ նվիրվածությամբ կատարում եք շատ դժվարին, բայց շատ պատվաբեր առաքելություն` կրթել...

Recent Comments