Ուրբաթ, 25 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինՊայթյուններ Կիևում. գործի է դրվել ՀՕՊ-ը

Պայթյուններ Կիևում. գործի է դրվել ՀՕՊ-ը

Կիևում պայթյուններ են որոտացել, տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Կիևում չորս պայթյուն է լսվել, հաղորդում են նաև Կիևի մարզում հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին… Պայթյուններից հետո քաղաքում ծուխ է նկատվել»,- գրում է UNIAN գործակալությունը:

«Մայրաքաղաքի Պեչերսկի թաղամասի բնակիչները խոսում են երեք ուժեղ պայթյունի մասին, դրանք լսվել են նաև Կիևի այլ թաղամասերում»,- գրում է Strana.ua թերթը։

Կլիչկոյի խոսքով՝ պայթյունները եղել են քաղաքի կենտրոնում՝ Շևչենկոյի շրջանում։ Նա նշել է, որ դեպքի վայր են գնացել բոլոր հատուկ ծառայությունները, խոստացել է մանրամասներ հայտնել ավելի ուշ։

Ինչպես Twitter-ում գրել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, հրթիռ է ընկել Վոլոդիմիրսկի փողոցում գտնվող Հրուշևսկու հուշարձանի մոտ։ Այս փողոցում է գտնվում Ուկրաինայի անվտանգության ծառայության գրասենյակը, իսկ մոտակայքում՝ նախագահականը։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009