Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինՊայմանագրային զինծառայողը 93 հազար 250 դրամի դիմաց սոցցանցով թշնամուն պետական գաղտնիք է...

Պայմանագրային զինծառայողը 93 հազար 250 դրամի դիմաց սոցցանցով թշնամուն պետական գաղտնիք է հայտնել

ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը՝ ավագ սերժանտի զինվորական կոչումով, 2022 թվականի հունվարին, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի հետ, ապա հավաքագրվել է վերջինի կողմից և համացանցային «Վոթսափ» հավելվածի միջոցով 2022 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում կապի մեջ է գտնվել ադրբեջանական հատուկ ծառայությունների վերը նշված ներկայացուցչի հետ, հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը։Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ այդ ընթացքում պայմանագրային զինծառայողը օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցից ընդունել է վարձատրության դիմաց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ծառայության բերումով իրեն հայտնի պետական, ծառայողական գաղտնիք հանդիսացող, ինչպես նաև ռազմական բնույթի այլ տեղեկություններ հավաքելու և հանձնելու վերաբերյալ առաջարկը: Նույն ժամանակահատվածում, նշված պայմանագրային զինծառայողը, հանձնելու նպատակով հավաքել և համացանցային կապի ընթացքում 2022 թվականի ապրիլին ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակցին է հանձնել պետական գաղտնիք կազմող տեղեկություններ: Մասնավերապես՝ փոխանցել է իր ծառայության զորամասի պահպանության տեղամասում գտնվող N մարտական հենակետի՝ համացանցային տեղորոշման հնարավորություն ընձեռող ծրագրի կիրառմամբ կատարված և հենակետի տեղակայման հստակ կոորդինատները բացահայտող լուսանկարը, մարտական հենակետերի միջդիրքային հեռավորության վերաբերյալ ձեռագիր սխեման, որոնց դիմաց՝ որպես վարձատրություն, համապատասխանաբար՝ 24 հազար և 21 հազար 250 դրամ գումար:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009