Ուրբաթ, 25 Նոյեմբերի, 2022
HomeՔաղաքականությունՊատրաստ ենք ընդունել Ուկրաինայում գտնվող մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես...

Պատրաստ ենք ընդունել Ուկրաինայում գտնվող մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև այլ փախստականների․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ պատրաստ են Ուկրաինայից ընդունել ինչպես մեր հայրենակիցներին, այնպես էլ այլ փախստականների։«Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի:
Դիտարկվում են նաև Ուկրաինայից նրանց տարհանման այլ տարբերակների հնարավորություններ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ընդունել մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև այլ փախստականների:
Ինչպես հայտնել էինք նախորդիվ՝ Կիևում ՀՀ դեսպանությունը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են իրենց աշխատանքները ողջ կազմով»։

Հեռախոսահամարներ՝
Կիևում դեսպանություն`
+380442349005
+380671090506
+380689602524
+380685000782

Օդեսայում գլխավոր հյուպատոսյություն`
+380487039176
+380487039178

Դոնի Ռոստովում գլխավոր հյուպատոսության`
+79614084423

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009