-5.9 C
Yerevan
Շաբաթ, 4 Դեկտեմբերի, 2021

Պարտադիր պատվաստման հրամանը որևէ առնչություն չունի իրավունքի հետ, զոռով, մարդուն ծախսի տակ դնելով արդյունք չեն ստանալու. Արամ Վարդևանյան

- Advertisement -

Բժշկական և սանիտարահամաճարակային ոլորտը կարգավորող օրենքը մի կարգավորում ունի, որը մենք չենք էլ վիճարկել, որովհետև դրա ձևակերպումները խնդիր չեն առաջացնում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով ՍԴ-ում պարտադիր պատվաստման հրամանը վիճարկելու գործընթացին, ասաց իրավապաշտպան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ասվում է` առանձին մասնագիտությունների, առանձին հաստատությունների, առանձին կազմակերպությունների վերաբերյալ կարող են լինել պարտադիր բժշկական զննություններ անցնելու կարգավորումներ։ Ինչպես նկատեցիք` առանձին, այլ ոչ թե համընդհանուր։ Ենթադրենք կան ոլորտներ, որտեղ աշխատում են մեր հայրենակիցներից շատերը և դրանք սանիտարական առումով ռիսկային ոլորտներ են։ Այնտեղ աշխատող մարդկանց համար դա ոչ թե կորոնավիրուսին է վերաբերում, այլ ուրիշ տեսակ ռիսկային հանգամանքների, բայց դրանք առանձին ոլորտներ են։ Եթե այս հրամանը վերաբերեր այդպիսի առանձին ոլորտների, այլ հարց է առաջանում»,– ասաց նա։

Անդրադառնալով ՍԴ նիստին առողջապահության նախարարի ներկա չգտնվելու հանգամանքին՝ Վարդևանյանը նշեց. «Նախարարը պարտավոր էր ներկա գտնվել նիստին, խոսքը գնում է ՀՀ-ի բարձրագույն մարմնի առջև հաշվետու լինելու մասին։ Նախարարության ներկայացուցիչներին ես հարցեր չունեմ, իրենք չեն ընդունել պարտադիր պատվասման հրամանը։ Այդ խայտառակ հրամանն ընդունել է մեկ մարդ, և այդ մեկ մարդը առողջապահության նախարարն է։ Խնդիրներից մեկը, որ ներկայացրի, հենց դա է, մեկ մարդը չի կարող նման ծավալի կարգավորող հարցեր որոշել միանձնյա, իր կաբինետում նստած։ Այսօր, երբ ՍԴ-ում հենց իր ընդունած ակտն է վիճարկվում, գործընկերային առումով էլ ճիշտ չէր պատասխանատվությունը թողնել գործընկերների վրա»։

Արամ Վարդևանյանը շեշտեց, որ բարձր ամբիոնից հստակ արձանագրվեց` իրականում որն է հակապատվաստումային քարոզը, որն արտահայտվել է այս իշխանությունների վարքագծի մեջ։ «Այն արտահայտվել է «կորոնավիրուսը ում շունն է» արտահայտությամբ, ամեն կերպ անլրջացնելով կորոնավիրուսի վտանգը, իսկ այն, ինչ մենք ենք անում, իրավունքի համար պայքար է, սահմանադրականության համար գործընթաց է, որը ուզեն, չուզեն պետք է կատարեն»,– ասաց նա։

Իրավապաշտպանն ընդգծեց, որ ՍԴ-ի նկատմամբ ճնշումներն ավելի են շատանալու։ «Մենք անգամ չգիտենք, թե ինչ է սպասվում նոյեմբերի 26-ին և շատ հնարավոր է, որ նման հարցերը տեղափոխվեն ՍԴ։ Դժվարանում եմ ասել, թե այս գործով ճնշումներ եղե՞լ են, թե ոչ, որոշումը կտեսնենք, կհասկանաք։ Ինձ համար մեկ բան հստակ է` պարտադիր պատվաստման հրամանը կապ չունի իրավունքի հետ, այն ակնհայտ հակասահմանադրական է»,– ընդգծեց նա։

Արամ Վարդևանյանը նշեց, որ շատ կարևոր է ճիշտ կոմունիկացնել մարդկանց, որ պատվաստումն է այս պահին լավագույն միջոցը։ «Եթե զոռով փորձեն շփվել մարդու հետ, դա արդյունք չի տալու։ Հայ մարդուն զոռով, ծախսի տակ դնելով արդյունք չեն ստանալու։ Երբեք ուշ չէ կոմունիկացնելու համար, գործընթացը ի սկզբանե ճիշտ չի գնացել։ Օրինակ՝ սկանդինավյան երկրներում կոմունիկացնողները հենց ոլորտի մասնագետներն են, ոչ մի նախարար, քաղաքական գործիչ, որը 0 առնչություն ունի առողջապահության ոլորտի հետ, վեր չի կենում և խոսում, թե ինչ է կորոնավիրուսը և ինչ է պետք անել։ Խոսում են մասնագետները, և մարդիկ լսում են նրանց»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Վերջին նորություններ

«Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ». ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԺ ղեկավարի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը՝ նշելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ...
- Advertisement -

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ․ վիճարկում է դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի բարձրացումը

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի...

Արցախի բնակիչը մոլորվելով հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ: Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային...

Պատմության թանգարանի տնօրենը պատասխանում է Վիկտոր Մնացականյանին․ «Երբ թաղապետ էր կարող էր դրանով ավելի լավ զբաղվել»

Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երկու տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետական ու...

Կապակցված նորություններ