Չորեքշաբթի, 1 Փետրվարի, 2023
HomeԻրադարձային«Պետք է մնալ ՀԱՊԿ-ում, համագործակցել, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել». Ռոբերտ Քոչարյան

«Պետք է մնալ ՀԱՊԿ-ում, համագործակցել, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել». Ռոբերտ Քոչարյան

«Կա մեկ փաստ, որ ՀԱՊԿ-ի բոլոր երկրները, բացի Ռուսաստանից, Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի ջերմ, ծավալուն հարաբերություններ բոլոր ոլորտներում». Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին,  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Ավելին՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մաս են կազմում մեկ այլ կազմակերպության։ Անձնական շփումների մակարդակով նաև այդ երկրների ղեկավարները շատ ավելի մտերիմ են Ադրբեջանի նախագահի հետ։ Հետևաբար միամտություն կլիներ մտածել, որ ՀԱՊԿ-ը կարձագանքեր մեր վրա հարձակմանը։ Խոսքը նրա մասին չէ, որ ՀԱՊԿ-ը մեռած է ու չի աշխատում։ Լավ էլ աշխատում է, երբ բոլորի շահերը համընկնում է։ Սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել»,-նշեց Քոչարյանը:

«Պետք է մնալ ՀԱՊԿ-ում, նախ քանի որ չկա այլ կառույց, որը կարող է փոխարինել ՀԱՊԿ-ին, երկրորդը՝ այդ կազմակերպության շրջանակներում կան պայմանագրեր, որոնց շրջանակներում Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում ինչ-որ չափով կարգավորվում է: Պետք է մնալ ՀԱՊԿ-ում, համագործակցել, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել։ Բացի հայտարարություններից այստեղ ոչինչ չի լինելու»,-ընդգծեց երկրորդ նախագահը:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009