Պոլսո հայոց պատրիարքի կորոնավիրուսի թեստը դրական է եկել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոս պարբերականը, Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանը վարակվել է կորոնավիրուսով։
Պատրիարքը վերջին մի քանի օրերին ինքնազգացողության որոշակի խնդիրների պատճառով կորոնավիրուսի թեստ է հանձնել եւ դրական պատասխան է ստացել։